Կառավարությունը 3 միլիարդ 975 միլիոն դրամ է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող 216 ծրագրերի իրականացման նպատակով

09.01.2019 14:06
1098

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայիձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ նպատակով 2018թ.-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և ՀՀ մարզպետարաններին հատկացվել է  3 միլիարդ 975 միլիոն  դրամ՝ 216 ծրագրերի իրականացման նպատակով, որի վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ը։

Այսպես, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող շուրջ 192 ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է 3 միլիարդ 657 միլիոն 994․3 հազ դրամ։

Նախարարությունը ներկայացրել է ծրագրերի մարզային  աշխարհագրությունն իրենց ֆինանսական բաղադրիչներով՝

 

  • ՀՀ Արագածոտնի մարզում 25 ծրագրերի իրականացման համար՝ 307 միլիոն 841․ 5 հազ դրամ։
  • ՀՀ Արարատի մարզում 23 ծրագրերի իրականացման համար՝ 384 միլիոն 822․8 հազ դրամ։
  • ՀՀ Արմավիրի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 467 միլիոն 070․0 հազ դրամ։
  • ՀՀ Գեղարքունիքի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 428 միլիոն 720․0 հազ դրամ։
  • ՀՀ Լոռու մարզում 37 ծրագրերի իրականացման համար՝ 419 միլիոն 510․0 հազ դրամ։
  • ՀՀ Կոտայքի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 253 միլիոն 750․0 հազ դրամ։
  • ՀՀ Շիրակի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 334 միլիոն 135․0 հազ դրամ։
  • ՀՀ Սյունիքի մարզում 13 ծրագրերի իրականացման համար՝ 388 միլիոն 740․0 հազ դրամ։
  • ՀՀ Վայոց ձորի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 178 միլիոն 000․0 հազ դրամ։
  • ՀՀ Տավուշի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 495 միլիոն 405․0 հազ դրամ։

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով 24 ծրագրերի իրականացման համար ՀՀ մարզպետարաններին  հատկացվել է 317 միլիոն դրամ։

Ծրագրերի բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևյալ տեսքը՝

 

  • ՀՀ Արագածոտնի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 15 միլիոն 143․3 հազ դրամ։
  • ՀՀ Արարատի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 29 միլիոն 980․0 հազ դրամ։
  • ՀՀ Արմավիրի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 1 միլիոն 120. հազ դրամ։
  • ՀՀ Գեղարքունիքի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 39 միլիոն 0 հազ դրամ։
  • ՀՀ Լոռու մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 11 միլիոն 200.0 հազ դրամ։
  • ՀՀ Կոտայքի մարզում 6 ծրագրերի իրականացման համար՝ 100 միլիոն 783.7 հազ դրամ։
  • ՀՀ Շիրակի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 31 միլիոն 773.0 հազ դրամ։
  • ՀՀ Սյունիքի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 19 միլիոն 950.0 հազ դրամ։
  • ՀՀ Տավուշի մարզում 7 ծրագրերի իրականացման համար՝ 68 միլիոն 925.0 հազ դրամ։

Վերոնշյալ 24 ծրագրերից  23-ն արդեն ավարտվել են։

Ի տարբերություն նախորդ տարիներում իրականացված ծրագրերի՝ 2018 թվականի ծրագրերն իրականացվել են համայնքների կողմից ձեռք բերված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Մի շարք համայնքների կողմից ծրագրերի իրականացման համար կատարվել են նաև համապատասխան չափով համաֆինանսավորումներ 5-50%-ի սահմաններում՝ կախված համայնքային բյուջեի հնարավորություններից։

armenpress.am

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40