Կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը

01.07.2021 11:48
1080

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց բնակարանին խնդրի լուծման ծրագիրը:

Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի պետնախարար  Արտակ Բեգլարյանը:

«Իմ նշանակումից ի վեր, ամբողջ հունիսին այս ծրագրի վրա բավականին ակտիվորեն ես և տարբեր գերատեսչություններ և մեր աշխատակազմը աշխատել ենք: Ծրագրով բոլոր մանրամասները ավելի հստակ կլինեն և դրա հիման վրա կարգ է մշակվելու: Արդեն բոլոր չափանիշները, ընթացակարգերը, սկզբունքները, ժամկետները նշվելու են և ծրագրում, և կարգում:

Սա մանրամասն ներկայացնում եմ, որովհետև շատերին է այս ծրագիրը հուզում: Իհարկե, հրապարակելուց հետո արդեն կարող են բոլորը ծանոթանալ և ընդհանուր տրամաբանությունը հասկանալ, թե ինչպես ենք աշխատելու: Ծրագրին կից նաև ժամանակացույց է լինելու, որպեսզի պարզ լինի, թե որ գործողությունը, որ միջոցառումը, որ մարմինը ինչքան ժամկետում է իրականացնում»,- նշեց Բեգլարյանը` հավելելով, որ ըստ հերթացուցակի, ըստ առաջնահերթությունների, նաև ըստ բնակավայրերի մի քանի շաբաթից կարող է ավելի հստակ ասել, թե ով և ինչքան ժամանակում կապահովվի բնակարանով:  

Արցախի պետնախարարի խոսքով` Կառավարությունը այս ամիսների ընթացքում որոշակի աշխատանքներ արդեն կատարել է. տեղահանված տարբեր ընտանիքներ արդեն ժամանակավոր կամ մշտական տեղավորվել են, նաև վերանորոգման աշխատանքներ են սկսել տարբեր տներում:

«Շինարարական աշխատանքները և երկրորդային շուկայից բնակարանների և բնակելի տների ձեռքբերումներն առաջիկա շաբաթներին ակտիվ փուլ է մտնելու»,- եզրափակեց Բեգլարյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40