Կառավարությունը կպարզեցնի պետգնումների նկատմամբ ՀԿ-ների և լրագրողների կողմից հսկողություն իրականացնելու պայմանները

23.05.2024 14:08
702

 Կառավարությունն առաջարկում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքով ավելի քան երկու տարի է՝ նախատեսված է մի նորմ, որի համաձայն հասարակական կազմակերպությունները, հետաքննող լրագրողները և մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը և ներկայացնել խորհրդատվական բնույթի դիրքորոշում, որը պետք է ստանա արձագանք և հրապարակվի։ Նորմը ճանաչվել է նորարարական մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։ Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տվել քաղհասարակության ցածր մասնակցությունը, և քաղհասարակության գործընկերների հետ համատեղ կազմակերպված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածր մասնակցության առանցքային պատճառներից է համեմատաբար բարդ ընթացակարգը, որի պայմաններում այս կամ այն հասարակական կազմակերպությունը ստիպված է ամեն պայմանագրի համար նորից ու նորից հավաքել ու ներկայացնել նույն փաստաթղթերը՝ յուրաքանչյուր անգամ անցնելով դրանց վավերացման գործընթացը։ Կառավարության սույն որոշումը կոչված է զգալիորեն պարզեցնել մասնակցության գործընթացը ինչպես քաղհասարակության, այնպես էլ պատվիրատուների համար»,-ասաց Հովհաննիսյանը։

Համաձայն որոշման՝ ֆինանսների նախարարությունը վարելու է ՀԿ-ների և լրագրողների ցուցակ, որում ներառվելը կնշանակի, որ ՀԿ-ն այլևս կարիք չի ունենա յուրաքանչյուր պայմանագրի համար դիմել պատվիրատուին։

«Ցուցակում ներառվելու համար յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնի գործունեության իրականացման էլեկտրոնային փոստի հասցեները, հասարակական կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը կամ նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, վերահսկման գործընթացում առաջարկվող դիտորդների տվյալներ, անուն-ազգանուն, անձը հաստատող փաստաթուղթ և այլն, հայտարարություն շահերի բախման առկայության դեպքում պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին չմասնակցելու պարտավորության մասին։

Միանալով ցուցակին՝ կազմակերպությունները պարտավորվում են գործել ողջամտության սահմաններում, շինարարության վերահսկողության դեպքում չխանգարել շինարարական աշխատանքների ընթացքին և պահպանել անվտանգության նորմերը»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ ցուցակը բաց է և գործելու է անժամկետ, ապագայում, կախված համակարգի գործարկման արդյունքներից, կքննարկվի նաև ցուցակում ինչպես ՀԿ-ների, այնպես էլ իրենց ներկայացուցիչներին ներկայացվող պահանջների սահմանումը՝ թիրախավորելով կարողությունների զարգացումը ու թափանցիկությունը։

«Ավելին, ցուցակում ներառված կազմակերպությունների համար ֆինանսների նախարարությունը կիրականացնի կարողությունների զարգացման ծրագրեր։

Մենք հավատացած ենք, որ գնումների մեջ քաղհասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը կբարձրացնի որակի հսկողությունը և հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը»,- եզրափակեց նախարարը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40