Կառավարությունը կքննարկի գիտական ձեռքբերումներ գրանցած երիտասարդին զինծառայությունից ազատելու հարցը

16.09.2020 21:59
3722

Կառավարությունը կքննարկի Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝ գիտական գործունեության ընթացքում  փորձնական մշակումներ իրականացնելու կարևորությամբ և ռադիոտեխնիկայի, ռադիոնավիգացիայի ու կապի ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում։

Ըստ հիմնավորման, Ռոբերտ Ապիկյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 21-ին, ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունս ՀԱՊՀ-ի «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» (դասիչ՝ Ե.12.03) մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

2020-ի հուլիսի 6-ին նա պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական  խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ե12.03 «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ:  Աշխատում է ՀԱՊՀ համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որպես գիտաշխատող, և զբաղվում է գիտամանկավարժական և ազդանշանների կոդավորման, դեկոդավորման ալգորիթմների հետազոտմամբ և մշակմամբ: Ապիկյանը իր գիտական գործունեության ընթացքում մշակել և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ ազդանշանների կոդավորման և դեկոդավորման ալգորիթմների ոլորտում, մասնավորապես ռադիոնավիգացիոն համակարգերում, դրանց մասին վկայում են նրա գիտական գործունեության ընթացքում տպագրված աշխատանքները, որոնք տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում և միջազգային «IEEE explore» գրադարանում:

Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ Ռ․ Ապիկյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռվի գիտական գործունեություն ծավալելու նպատակով, 2020-2021 թվականի ուսումնական տարվա սկզբից (սեպտեմբերի 15-ից) աշխատելու ՀԱՊՀ «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում որպես դասախոս՝ իրականացնելով «Ռադիոտեխնիկական շղթաներ և ազդանշաններ» առարկայի դասախոսություն և գործնական պարապմունքներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40