Կառավարությունը մտադիր է ՀՀ քաղաքացիությունը պարտադիր դարձնել բնակարանային ապահովության առաջարկվելիք ծրագրից օգտվող ԼՂ բնակիչների համար

19.02.2024 11:20
831

Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված քաղաքացիների հետ. արդյոք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ կմնան Հայաստանում:

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները Հայաստանում այսօր ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը, ըստ էության, փախստականի կարգավիճակ է։

«Մեր տեսլականը հետևյալն է․ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում:

Մեր արևմտյան և օտարերկրյա գործընկերները շատ քաջալերում են փաստը, որ Հայաստանի կառավարությունը ընդունակ եղավ մի շաբաթում հարյուր հազարից ավելի մարդ ընդունել և ընդունել առանց փախստականների ճամբարի:

Երկրորդ՝ կարող ենք ասել, որ երեխաների մեծ մասը գնում են դպրոցներ: 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 10 հազար մարդ արդեն աշխատանք ունի Հայաստանում: Սա լավ է, բայց ամբողջը չէ, որովհետև սա բռնի տեղահանված աշխատունակ մարդկանց երևի 30 տոկոսն է: Բոլոր թոշակառուներն արդեն իրենց թոշակը ստանում են, և մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր անել, որի քննարկման ժամանակ եկել ենք կարևոր երկու եզրակացության․ առաջին՝ այդ ծրագիրը պետք է հասանելի լինի նաև Հայաստանի քաղաքացիներին, երկրորդ՝ պարտադիր ենք համարելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, Հայաստանի քաղաքացիություն ստանան»,- եզրափակեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40