Կառավարությունը, «պարտավոր է մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները կյանքի կոչել ԸՕ փոփոխությունները»

23.10.2018 17:06
1150

Ըստ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննեսյանի, կառավարությունը պարտավոր է նախքան արտահերթ ընտրությունները կյանքի կոչել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

«Հեղափոխության քայլերը հետևյալն էին՝ ընտրվում է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, բարեփոխվում է Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը, այնուհետև լինում են արտահերթ ընտրություններ: Եվ այս մասով կառավարությունը պարտավոր է հեղափոխության քայլերի հերթականությունը չփոխել: եվ պարտավոր է հնարավորությունների սահմանում անել ամենը, որպեսզի դա արվի», - նշեց Իոաննիսյանը:

Կառավարությունը երեկ փորձեց փոփոխել ընտրական օրենսդրությունը, Խորհրդարանում ամենամեծ՝ Հանրապետական խմբակցությունը հայտարարեց, որ դեմ են նախաձեռնությանը ու այն տապալվեց։ Անհրաժեշտ 63 քվեի փոխարեն նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է իր հրաժարականը, և ըստ էության դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են։ Խորհրդարանը դեռ ժամանակ ունի փոփոխելու ընտրական օրենսգիրքը, պատգամավորներն արդեն նախաձեռնել են երկուշաբթի անցկացնել արտահերթ նիստ։

Դանիել Իոաննեսյանի խոսքով, իշխանությունները օրենքը բարեփոխելու համար պետք է օգտվեն օրենքով չարգելված բոլոր միջոցներից․ - «Եթե կարիքը կա դրա համար ցույցեր կազմակերպելու, ապա պետք է դրա համար ցույցեր կազմակերպել: Բայց հեղափոխության հերթականության փոփոխումը և այդ խոստումից հետ կանգնումը անընդունելի է: եվ ես հուսով եմ, որ կառավարությունը այդպես էլ կվարվի»: 

Կառավարության նախագծով շուրջ երեք տասնյակ փոփոխություններ են նախատեսվում: Առանցքայինը թերևս տարածքային ցուցակների կամ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։ Կառավարությունն ու խորհրդարանի երեք ուժերը՝ «Ելք»-ը, «Ծառուկյան» խմբակցությունն ու Դաշնակցությունը համակարծիք են, որ ընտրություններին պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ ցուցակ։

«Ընտրական օրենսգրքի փոփոխություններով Հայաստանում պետք է էապես խթանվել քաղաքական մշակույթի զարգացումը, ընտրվելիք խորհրդարանը պետք է լիներ ավելի քաղաքական, և նվազ ազդեցություն քաղաքական որոշումների վրա պետք է ունենային տարբեր թաղային հեղինակությունները, տարբեր տեղական օլիգարխները և այլն: Դա շատ ուժեղ ձեռ չէր տալիս տարբեր կոռուպցիոներներին և այն խմբերին, ովքեր որ քաղաքականությունը ցանկանում են ավելի շատ առևտրի տեսքով տեսնել: Եվ երեկվա խորհրդարանում քվեարկությունը, Հանրապետական կուսակցության դրա դեմ գնալը հենց այդ մոտիվացիան ուներ՝ առնվազն հինգ տարով հետ գցել քաղաքական մշակույթի զարգացումը Հայաստանում»:

azatututyun.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24