Կառավարությունը վստահեցնում է՝ Պղնձամոլիբդենայինում բաժնետոմսերի շուրջ վեճում չի աջակցում որևէ կողմի

12.04.2021 16:23
1617

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) բաժնետոմսերի շուրջ ծագած վեճում կառավարությունը մասնակցություն չունի և չի խրախուսում կողմերից որևէ մեկին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն արեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ Սիվիլնեթը գրել էր, որ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, որը տնօրինում է կոմբինատի բաժնետոմսերի 12,4 տոկոսը, դատի է տվել մյուս բաժնետերերին՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի քանի պայմանագիր։ Զուրաբովը մարտի 16-ին հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Այս հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը աղքատիկ էր։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «պարոն Զուրաբովի հետ հանդիպումը կրել է որպես ներդրողի հետ հանդիպման բնույթ»։ Թորոսյանն ասում է՝ ԶՊՄԿ-ի բաժնետերերի միջև սկիզբ առած հակասությունների մասին տեղյակ է, բայց այլ գործընթացների մասին տեղեկություն չունի։ 

«Օրենսդրությունը շատ պարզ է Հայաստանում, բաժնետոմսերի սեփականատերերը իրենց սեփականությունը օրենքով սահմանված կարգով կարող են տնօրինել, ու այդ սկզբունքը չի խախտվում»,- ասաց նա։ 

Զուրաբովի կողմից վիճարկվող պայմանագրերից մեկը վերաբերում է ԶՊՄԿ-ի 75 տոկոսի առքուվաճառքին։ Մասնավորապես, գերմանական «Քրոնիմետ մայնինգ»-ից Պղնձամոլիբդենայինը հետ էր գնել 75 տոկոսի հասնող բաժնետոմսերը։ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը «ալոգիկ» էր որակել Զուրաբովի պահանջները։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40