Կարեւոր է, որ մարդիկ փոքրիկ Ահնիձոր ունենան. Արմեն Սարգսյանը՝ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի մասին

25.07.2018 20:51
1593

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 25-ին այցելել է Երեւանի Աբովյան պուրակի հարեւանությամբ կառուցվող «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի ուղեկցությամբ, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տարածքում: Դավիթ Մաթեւոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթեւոսյանի գրական ժառանգության, այլեւ հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու պրոպագանդմանը:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է մեծանուն գրողի գրական ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական ավարտը մինչեւ 2020 թվականը՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանը:

«Կարեւոր է, որպեսզի մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, կարողանան գալ եւ շփվել մեր մեծ Վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

news.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40