Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված

08.05.2018 14:49
1676

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Կարապետյանը վայր դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում Կարապետյանը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով քննադատության, ոգեւորիչ խոսքերի եւ աջակցության համար, ապա բարի երթ մաղթել նոր վարչապետին: «Շատ հետաքրքիր եւ պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ եւ հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ եւ էֆֆեկտիվ երիտասարդներին»,-գրել է նա։

Շնորհավորելով նոր վարչապետին՝ Կարեն Կարապետյանը նրան ու հաջորդող բոլոր վարչապետերին մաղթել է բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված եւ միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։ «Պատկերացնելով վարչապետի ծանր եւ պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին եւ քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը եւ ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով եւ ոգեւորելով։ Բոլորիդ լավ տրամադրություն, լավ եղե՛ք: Շնորհակալություն»,-եզրափակել է նա:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12