Կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ տարածքից դուրս գալու հարցում. Փաշինյան

31.10.2022 16:39
911

Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության հարցում։ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է Սպուտնիկ Արմենիան։ Նա սահմանազատման և սահմանագծման թեմայի համատեքստում նշեց, որ այս գործընթացի սկզբում Երևանը քանիցս ընդգծել է, որ նախ պետք է սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման մեխանիզմներ ստեղծվեն։

«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ինքնին կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ։ Մենք չէինք կիսում այդ դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Սակայն, ի հեճուկս դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և նոր տարածքներ օկուպացրեց»,–հավելեց վարչապետը։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ Փաշինյանի, Հայաստանի համար այժմ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումն այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22