«Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, սա ինչպես ուզում են, թող մեկնաբանեն». Արցախի թեմի առաջնորդ

31.12.2024 18:28
564

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմամբ՝ թե՛ 2024 թվականը, թե՛ գալիք 2025 թվականը պարզապես թվեր են, որոնց հետ կապված հայ ազգի բոլոր մտածումները, աղոթքները, նվիրումը պետք է միախառնվեն ու դառնան նպատակ, աշխատանք, որը պետք է կազմակերպված լինի իմաստուն կերպով։

«Իրականում ամեն ինչ կապված է մեր աշխատանքի հետ, մնացածն ամբողջը երազանքներ են, կենացներ ու բարեմաղթանքներ։ Այդ ամենը պետք է համեմված լինի նվիրական երազանքով՝ աշխատանքով, ծառայությամբ, որպեսզի մենք տեսնենք արդյունքը։

2024 թվականին արցախահայերի համար ինչ-որ աշխատանքներ արվել են, աստիճանաբար նրանք փորձում են ուղղել իրենց մեջքը։ Սակայն սոցիալական ծանր բաղադրիչը, որը կա՝ շարունակում է մնալ։ Այդուհանդերձ, արցախահայերն արդեն պատկերացում ունեն՝ գյուղում ապրե՞ն, թե՞ տեղափոխվեն քաղաք, այս աշխատանքն իրենց հարմա՞ր է, թե՞ հարմար չէ։ Այսպես իրենք տեսանելի կերպով տեսնում են իրենց ապագան, փորձում են տեղավորվել իրենց հարմար միջավայրում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդը՝ ամփոփելով 2024 թվականը և խոսելով 2025 թվականի անելիքների ու մարտահրավերների մասին։

Սրբազանի խոսքով՝ արցախահայերը պետք է մշտապես համախմբված լինեն, սա շատ կարևոր է, քանի որ Արցախը կամ արցախահայերը երեկ չեն ստեղծվել, որ այսօր վերանան կամ հեռանան իրենց ակունքից։

«Արցախն Աստվածաստեղծ է, հայկական աշխարհի անբաժան մասը։ Այն, ինչն ավանդաբար ու պատմությամբ հաստատվել է, Արցախն էլ եղել է դրա անբաժան մի մասնիկը։ Այն, ինչը ձևավորվել է Արցախում, նույնն էլ եղել է Հայաստանում՝ լինի մշակույթ, կրոն, ավանդույթներ և այլն։ Այս առումով Արցախը պետք է շարունակի պահել ու պահպանել իր միասնականությունը՝ Հայաստանի մաս լինելուց չկտրվելով»,- հավելեց Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Շարունակելով միտքը, սրբազանն ասաց՝ ցանկանում է, որպեսզի 2025 թվականին ավելի նպատակային աշխատանքներ իրականացվեն, կարևորագույն հարցերում լինի միակամություն, իսկ երկրորդական հարցերում յուրաքանչյուրն ինքը թող որոշի՝ տվյալ քայլն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։

«Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, սա ինչպես ուզում են, թող մեկնաբանեն. Արցախը պետք է մնա՝ որպես Արցախ։ Եվ այդ Արցախը պետք է կարողանա շարունակել իր գոյությունը՝ պահելով ու պահպանելով իր պետականությունը, իր ամբողջ քաղաքակրթությունը, որը դարերով ստեղծել է։ Սա է իմ մաղթանքը, սրա մասին են իմ աղոթքներն ու մտածումները։ Ես Աստծուց խնդրում եմ, որ տերը միասնական պահի մեզ, որպեսզի կարողանանք մեր առջև դրված գերխնդիրը լուծելի ու տեսանելի դարձնել մեր ժողովրդի համար։

Մաղթում եմ, որ մեր ժողովուրդը կարողանա խաղաղության մեջ ապրել, որտեղ էլ ապրում են, իրենց շուրջ սփռեն բարություն, այնպիսի մտածումներ, որոնցից դրական լիցքեր են ստանում։ Բացասական խոսակցությունների հագուրդ չտան, պահեն ու պահպանեն արցախցու դիմագիծը։ Ուզում եմ, որ կարողանան իրենց քայլերն ուղղեն նաև դեպի եկեղեցի և եկեղեցում գտնեն սեր, խաղաղություն, միասնականություն։ Թող տիրոջ օրհնությամբ 2025 թվականը խաղաղ լինի բոլորիս համար, ու քայլեր ձեռնարկենք՝ դեպի Արցախ մեր վերադարձն ապահովելու համար»,- ընդգծեց Արցախի թեմի առաջնորդը։

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21