Կարմիր խաչը միջոցներ է ձեռնարկում այսօր Ադրբեջանում մահացած 84-ամյա քաղաքացու դին ՀՀ-ին փոխանցելու համար

30.10.2020 11:43
1238

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միջոցներ է ձեռնարկում այսօր Ադրբեջանում մահացած հայ գերու՝ 84-ամյա Միշա Մելքումյանի դին հնարավորինս արագ ընտանիքին փոխանցելու համար։

Միշա Մելքումյանի մահվան մասին այսօր առավոտյան հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Խոսքն այն գերու մասին է, ում երեկ քաղաքացիական մյուս անձի եւ զինծառայողների աճյունների հետ Հայաստան վերադարձնելու հնարավորություն չեղավ նրա առողջական վիճակի պատճառով։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Միշա Մելքումյանին իրենց աշխատակիցները, բժիշկը այցելել էին, եւ, իրենց գնահատմամբ էլ, նա առողջական խնդիրներ է ունեցել․ «Երբ ձեռք էր բերվել համաձայնություն այդ երկու քաղաքացիական անձանց Վրաստանի միջոցով ՀՀ-ին արտահանձնելու մասին, որոշում կայացվել էր նախ կնոջը բերել, իսկ տարեց տղամարդուն այդ պահին, նաեւ մեր գնահատմամբ, շատ դժվար էր լինելու տեղափոխել՝ ելնելով նրա վիճակից»։ Թե կոնկրետ ինչ վիճակում է նա եղել, առողջական ինչ խնդիրներ է ունեցել, գիտակցություն ունեցել է, թե ոչ, Ամատունին չմանրամասնեց՝ վստահեցնելով, որ մշտապես կապի մեջ են եղել կողմերի, նաեւ՝ Միշա Մելքումյանի ընտանիքի անդամների հետ․ «Մահվան հանգամանքները եւս մանրամասնել չեմ կարող, սակայն կարող եմ ասել, որ պահվող անձանց ցանկացած հարց մենք քննարկում ենք իշխանությունների եւ ընտանիքի հետ, հանրայնորեն հայտնել չենք կարող»։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ երեկ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողի մարմին, նաեւ՝ 1 քաղաքացիական անձ։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ Զառա Ամատունին ասաց, որ երեկ այս մեկ գործողությունն է եղել․ «Ինչ վերաբերում է հետագային, մենք պատրաստակամ ենք եւ կողջունենք, որ կողմերը շարունակեն այդ գործողությունը»։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40