Կարո Փայլանը թուրքական պետությանը կրկին մեղադրել է Դինքի սպանությունը կոծկելու համար

19.01.2022 18:56
1097

Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP)  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Հրանտ Դինքի՝ 15 տարի առաջ կատարված սպանության, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Փայլանը հայտարարել է, որ «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կոծկվել է։

«Ցավոք, 15 տարի է մենք  դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, որը շարունակ քարոզում էր միասին ապրել»,-ասել է Փայլանը:

Նա մեջբերել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի 8 ամիս առաջ Դինքի սպանության գործով դատապարտված Էրհան Թունջելի վերաբերյալ եթերում ասած խոսքերը և մեղադրել, որ դրանից հետո էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

«Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասաց. «Սեդաթ Փեքերին (Փեքերը Թուրքիայում հայտնի քրեական հեղինակություն է), Էրհան Թունջելին, ո՞վ կվստահի»: Արդեն 8 ամիս է անցել, իր իմացածները ինչո՞ւ չի ներկայացրել դատախազին»,-ասել է Փայլանը:

Նա հավելել է, որ Սոյլուի խոսքերից հետո ոչինչ չանելը նույնպես վկայում է, որ Դինքի սպանությունը մութ պահելու որոշում կա:

«Այս սպանությունը կոծկված է: Քաղաքական կամք է պետք այս սպանությունը բացահայտելու համար»,- ասել է Փայլանը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40