Կարող եմ հավաստիացնել, որ ռուս խաղաղապահները որևէ գաղտնի բան չեն անում, իսկ որոշ մարդիկ փիառով են զբաղված. Բաբայան

21.01.2023 17:49
837

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, օրերս խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակված Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախում իրավիճակը գնալով բարդանում է, դժվարությունները՝ օր օրի ավելանում․ չկա լույս, գազ, սննդի հարցը դեռ կարգավորվում է քարտային համակարգով։

Դավիթ Բաբայանի հետ հարցազրույցից հետո Արցախի օպերատիվ շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով:

«Վառելիք չկա, դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում։ Պետական համակարգի կառույցները անցել են սահմանափակ աշխատանքային ռեժիմի։ Բարդ է, ամեն ինչի խնդիր ունի Արցախը։ Պատկերացրեք՝ Երևանը 40 օր ոչինչ չստանա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Բաբայանի կարծիքով՝ Արցախում ստեղծված իրավիճակը Հայաստանում գտնվող որոշ մարդիկ օգտագործում են իրենց ինքնագովազդի համար, սակայն, ըստ նրա, երբ գործ ունես Ադրբեջանի նման հակառակորդի հետ, պետք է կարողանաս իրավիճակը ճիշտ օգտագործել:

«Պետք է հասկանանք, որ, ի դեմս Ադրբեջանի, մենք առերեսվում ենք լուրջ երկրի հետ։ Սակայն հայ ժողովրդի որոշ հատվածի մոտ ստեղծված իրավիճակի հետ կապված ընդգծված փիառի դրսևորում կա։ Սիմվոլիկ թվերի մասին են խոսակցություններ տարածում, թե Ադրբեջանը ճանապարհը փակելու է 44 օր՝ 44-օրյա պատերազմի սիմվոլիկայով, որպեսզի հետո կենաց խմեն՝ «մի 44-օր էլ մենք դիմացանք»։ Մեր տունը այս փիառն է քանդել։ Պետք չէ նաև սիմվոլիզմի հետևից ընկել։ Կան բաներ, որոնք իրենք կարող են կապել այս կամ այն օրվա հետ, բայց սա այդ դեպքը չէ»,- նկատում է նա:

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ ուղիղ շփումներ կամ բանակցություններ չկան, ասում է զրուցակիցը, դրանք Արցախի և Ադրբեջանի միջև տեղի են ունենում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

«Այլ տարբերակ չկա, շփումները անհրաժեշտ են։ Բանակցային մակարդակի հասնելու համար նախ պետք է վերականգնվի միջազգային հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, և այդ խմբի ներքո տեղի ունեցող բանակցությունները, որտեղ 1994 Բուդապեշտի գագաթաժողովում, 1995 թվականի հարակից որոշումներով վերահաստատվել է, որ Արցախը կողմ է բանակցային գործընթացին։ Այս ամենից հրաժարվելը կնշանակի հրաժարվել մեր սուբյեկտիվությունից։ Սակայն Ադրբեջանը չի գնա բանակցությունների, նա նույնիսկ չգնաց դրան, երբ մենք էինք ուժեղ, ինքը՝ թույլ։ Ամեն դեպքում, պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- կարծում է Բաբայանը:

Անդրադառնալով նաև սոցցանցերում և մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, թե, չնայած ճանապարհի փակ լինելուն, միևնույն է, որոշ մարդիկ կարողանում են ելք ու մուտք անել Արցախ, կասկածներին, որ հնարավոր է՝ այդ մարդիկ ռուս խաղաղապահների հետ գաղտնի գործարքի մեջ են, նա ասում է, որ ինքը նման տեղեկություններ չունի․ «Ես որևէ տվյալ չունեմ, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ մարդկանց բերում-տանում են: Միայն գիտեմ, որ Կամիր խաչն է հիվանդներին տեղափոխում Երևան։ Ռուս խաղաղապահներն օգնեցին արցախցի երեխաներին վերադառնալ Արցախ։ Ես կարող եմ հավաստիացնել, որ գաղտնի որևէ բան չեն անում»։

Հարցին՝ ՀՀ-ում գտնվող պաշտոնյաները տեղյա՞կ էին, որ Գորիսում մնացած Արցախցի երեխաները վերադառնալու են Արցախ, արդյոք չէի՞ն կանխատեսել, որ ադրբեջանական պսևդոակտիվիստները կարող են վախեցնել նրանց կամ այլ գործողությունների գնալ՝ հաշվի առնելով ադրբեջանցիների ատելությունը հայերի հանդեպ, Բաբայանն ասում է. «Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են իրականացնել պատվեր, որպեսզի ասեն՝ տեսեք ռուսները թույլ են տվել, որ ադրբեջանցի պրովակատորները դուռը բացեն և ներխուժեն մեքենան, այս են արել, այն չեն արել, բայց հարցը դա չէ։ Այդպես դիտարկելը նշանակում է կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածել, կամ պարզապես սխալ մոտեցում ցուցաբերել։ Ռուս խաղաղապահներն անմիջապես կասեցրել են տեղի ունեցածը, նրանց դուրս հանել մեքենաներից»:

Ձորք թաղամասը համալրվեց եւս մեկ խաղադաշտով

25.09.2026 22:49

««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև

25.09.2026 16:42

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով

25.09.2026 16:41

Միջազգային մրցաշարը պարմություն դարձավ

25.09.2026 16:36

«ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի. Աբիսողոմոնյանը՝ ՄԱԿ-ում

25.09.2026 16:23

Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել

25.09.2026 16:12

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

25.09.2026 14:55

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

25.09.2026 14:54

Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Սուրենյան

25.09.2026 14:51

«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով

25.09.2026 14:49

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

25.09.2026 13:59

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

25.09.2026 12:47