Կարծում եմ` Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի. Սերժ Սարգսյան

28.12.2023 16:23
817

Երրորդ նախագահը նշել է, որ ռևանշ ասվածում որևէ վատ բան չի տեսնում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում։

«Այո՛, ես հանդիպումներ ունեցել եմ Սամվել Շահրամանյանի հետ։ Կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել հանրապետությունը։ Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել»,-նշեց նա։

Հարցին` կատարվածից հետո ռևանշո՞վ է լուծվելու Արցախի հարցը, Սարգսյանը պատասխանեց, որ ռևանշ ասվածի մեջ որևէ վատ բան չի տեսնում։

«Ես շատ երկար ժամանակ է, որ զբաղվում եմ շախմատով, շախմատի աշխարհում եմ, և գիտե՞ք քանի անգամ է եղել, մատչ ռևանշ են ասել աշխարհի չեմպիոնության համար: Մի՞թե էդ մարդիկ խելացի չեն եղել, մի՞թե էդ մարդիկ կյանքից ոչինչ չեն հասկանում: Ի՞նչ է նշանակում ռևանշ։ Ռևանշը նշանակում է նոր հաջողության հասնել»,–ասաց Սարգսյանը։

Իսկ Բաքվի կողմից հնչեցվող «ռևանշիստներ» ձևակերպմանը, որը հիմնականում հնչում են Բաքվից, սակայն 3–րդ նախագահը տարակուսում է, թե դա գիտական տերմին է։ Նրա կարծիքով` այն հորինվել է մարդկանց կողմից, որոնք ինչ –որ հաջողության հասել են և ուզում են դրա վրա ամբողջովին մնալ և ուրիշին ոչինչ չտալ։

«Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում։ Այսինքն ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա: Եթե այդպես է, ապա իրենց կարելի է, մեզ չի՞ կարելի: Մի՞թե մենք հասել ենք էն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի: Արդյոք դա ճիշտ դիրքորոշում է: Արդյոք արժի դրա համար ապրել, երբ որ դու ոչ մի իրավունք չունես, ուրիշները բոլոր իրավունքներն ունեն»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Բաքվի կողմից նման որակավորումն ուղղված է ՀՀ ընդդիմությանը, նաև իրեն, Սարգսյանը հակադարձեց` «Չեմ կարծում, որ ինձնից այնպիսի ուժ եմ ներկայացնում, որ ադրբեջանիցներն ինձնից վախենում են»։

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40