Կառուցվում է Արցախյան ազատամարտում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող կոթող

03.12.2013 14:50
2238

Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով Գորիսում կառուցվում է Արցախյան պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Այն կառուցվում է Մեծ հայրենականում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում:
Մինչ այսօր հիմնանորոգվել է տարածքի լողավազանը, կառուցվել նոր ջրատար:
Բոլոր այդ աշխատանքները կարժենան մոտ 100 մլն դրամ:

Ինչպես տեղեկացրեց աշխղեկ Կամո Միրաքյանը` «Աշխատանքները սկսել ենք 2010թ. ապրիլին, ձգտում ենք գործն ավարտին հասցնել մինչեւ 2014թ. մայիսի 9-ը, եթե, իհարկե, եղանակային պայմանները թույլ տան: Ֆինանսավորման, նյութերի խնդիր չկա, գործում ընդգրկված են գորիսեցի լավագույն քարագործ-վարպետները: Օգտագործում ենք Անգեղակոթի բազալտ, որն ավելի հարթ է, կարծր, չունի ծակոտկենություն: Անգեղակոթից քարի տեղափոխումն իրականացնում է «Ոսմար» ՍՊԸ-ն (տնօրեն` Արթուր Մարտիրոսյան): Ներկայումս աշխատում ենք հաղթանակի կամարի վրա, որը կունենա 16մ բարձրություն: Միաժամանակ բարեկարգվելու է ամբողջ տարածքը, ստեղծվելու է հանգստյան գոտի: Հուշահամալիրի տարածքում կկառուցվի նաեւ թանգարան` ցուցասրահով ու ֆոնդերի սրահով, կցուցադրվեն Արցախյան ազատամարտում զոհված գորիսեցիների լուսանկարները, թանգարանում կհավաքվեն ու կպահպանվեն պատերազմին առնչվող նյութեր»:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40