Կարվեն բոլոր խելամիտ քայլերը. Փաշինյանը ԱԺ-ում հանդիպումներ է ունենում խմբակցությունների հետ

30.04.2018 13:24
1481

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, խորհրդարանում պատրաստվում է հանդիպումների խմբակցությունների հետ:

Փաշինյանը հանդիպումներից առաջ լրագրողներին ասաց, որ քննարկման թեման ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն է: «Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային, համերաշխության մթնոլորտ: Փակել թշնամանքի էջը, բոլոր հարցերի քննարկման համար պայմաններ ստեղծել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա ապագա ծրագրերի ու վարչապետ ընտրվելու դեպքում քայլերի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան նշեց, որ դեռ վարչապետի թեկնածու է, ոչ թե վարչապետ եւ այդ հարցերին կպատասխանի ընտրվելու դեպքում միայն: Այդուհանդերձ կառավարություն ձևավորելու հարցում կադրային խնդիր ունենալը բացառեց, նշեց, որ կա գաղափար հանելու ռեյտինգային ընտրակարգը: Չնայած այս ամենին՝ չի կարող պնդել, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը՝ ՀՀԿ-ն, բոլոր փոփոխություններին կողմ է քվեարկելու:

«Այս պահին ոչ մի համաձայնություն դեռ իշխող ուժի հետ չկա: Կա պայմանավորվածություն հանդիպման, որը կկայանա ապրիլի 30-ին»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, Փաշինյանը նշեց. «Կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության առջև, բոլոր խելամիտ քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն անել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար, կարվեն: Դա չի նշանակում, որ խոսում եմ որեւէ կոնկրետ սցենարի մասին»:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ, հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40