Կատարելով սահմանադրական պարտքը

07.02.2019 17:44
1181

Նարեկ Խաչատրյանը  Քաջարանի N1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտության  տրանսպորտային համակարգեր» ֆակուլտետ: Առաջին կուրսի առաջին քննաշրջանի քննությունները հանձնելուց հետո մեկնեց ազգային բանակ: Ծառայությունն անցկացրեց Մատաղիսում տեղակայված զորամասում: Այդ առիթով ասում է. «Մատաղիսն արյան գնով պահպանված տարածք է, այնտեղ այնքան արյուն է թափվել, որ դու չես կարող նահանջել, թեկուզ մի սանտիմետր  հող  զիջել թուրքերին: Սահման չունեցող պատասխանատվության զգացումով ես համակվում, երբ գիտակցում ես, որ այդտեղ քո ընկերոջ, քեզնից առաջ այդտեղ կանգնածի արյունն է  թափվել»:

Ինչպես տեղեկացնում է Նարեկ Խաչատրյանը, ծառայության ընթացքում 12 անգամ արժանացել է խրախուսանքի՝ անվանական ժամացույց, պատվոգիր, «Մատաղիսի պատվավոր զինծառայող» կրծքանշան, շնորհակալական նամակներ: Ահա ինչպես է ներկայացնում ծառայության ընթացքը. «Սկզբնական շրջանում անհարմարության զգացում ես ունենում, այնուհետեւ աստիճանաբար կարգապահությունը մտնում է մեջդ, մանավանդ որ գիտակցում ես, որ ծառայում ես առաջին կարգի զորամասում: Զգում ես, որ չես կարող սխալվել, քանզի նման դեպքում ոչ միայն դու կարող ես տուժել, այլ կողքիններդ»:

Երբ վերջերս մարզկենտրոն Կապանում զինակոչիկների երկրորդ խումբն էր մեկնում հանրապետական հավաքակայան, այդ առիթով կազմակերպված հանրահավաքի ժամանանակ հրապարակվեց Նարեկ Խաչատրյանի օրինակելի ծառայության առիթով զորամասի հրամանատարության շնորհակալական նամակը՝ ուղղված  Սյունիքի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանին: Ի դեպ, այդ հանրահավաքի ժամանակ Նարեկ Խաչատրյանը մաղթանքի խոսքեր ուղղեց բանակ մեկնող երիտասարդներին:

- Պիտի հիշեք, որ ձեր ապրած ամեն րոպեն 60 վայրկյանից ավելին պիտի լինի: Պիտի մշտապես արժեւորեք ձեր կատարած գործը, որովհետեւ այնտեղ սրբություն եք հսկելու՝ մեր երկրի սահմանը՝ ապահովելով այստեղ կանգնած յուրաքանաչյուրի խաղաղ անդորրը: Դուք պիտի ձեր գործը կատարեք փառքով ու պատվով եւ նույն փառքով ու պատվով  տուն դառնաք: Երբեք չերկնչեք ոչնչից, ձեր ամեն մի քայլում վստահ եղեք: Թող ձեր բազուկներում միշտ ուժն անպակաս լինի: Ինքն էլ պատվով ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունը, շարունակելու է ուսումը նախընտրած մասնագիտությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40