Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են դրել. Արշակ արքեպիսկոպոս

01.12.2025 15:30
435

Չգիտեմ՝ եկեղեցականների նկատմամբ, ովքեր հայտարարություն են արել, արդյոք շանտաժ կիրառվել է, թե ոչ։ Ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը դավաճանություն է։ Դավաճանությունը մեր խոստովանությունների, մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք, որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ ամբողջ մեղքերի միասնությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը:

«Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենց։ Դավաճանել են այն ամենին, ինչը պատկանում է իրենց անցյալին։ Թվում է, թե պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ հատվածի զեղչում է, բայց դա միայն առաջին հայացքից: Դա ընդամենը պատարագի ինչ-որ հատվածի զեղչում չէ, դա ժխտում է նվիրապետական կարգի, դա ժխտում է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության», - նշել է նա:

Արշակ արքեպիսկոպոսը հավելել է, որ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են դրել, չի կարող հեռանալ այն դեպքում, որ ինչ-որ եպիսկոպոսներ այդպիսի պահանջ են դրել:

«Վստահ եմ՝ Կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացավի, Կաթողիկոսն ունի եկեղեցու և եկեղեցու պատկանելության չափազանց բարձր գիտակցություն»,- ասել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40