Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

01.12.2025 15:03
412

Այն, ինչ տեղի է ունեցել Մոլդովայում և Ուկրաինայում, փորձում են կիրառել նաև Հայաստանում, հակաեղեցական արշավն այսպես բնութագրեց Արշակ սրբազանը։

Եպիսկոպոսների կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջելն ու պատարագների ժամանակ անունը զեղչելը դավաճանություն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նա չգիտի՝ հայտարարություն տարածած եկեղեցականների հանդեպ սպառնալիքներ եղել են, թե՝ ոչ, բայց վստահ է, որ նման կեցվածքը դավաճանություն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ՝ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։

Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։

«Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց, դավաճանել են այն ամենին, ինչը պատկանում է իրենց անցյալին, այն ամենին, ինչին իրենք հավատում են։ Դա ուղղակի ինքնաժխտում է՝ ժխտել սեփական կենսագրությունը, ժխտել սեփական պատկանելությունը։ Իսկ կանոնական լեզվով ասած՝ դա հերձվածողության դասական օրինակ է։ Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չհիշատակելը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է։ Բայց սա միայն առաջին հայացքից է այսպես, քանի որ իրականում դա ժխտում է նվիրապետական կարգի, դա ժխտում է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության։ Դա նշանակում է՝ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է՝ առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում»,– ասաց նա։

Արշակ սրբազանը նշեց, որ եպիսկոպոսներն առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ են ներկայացնում՝ ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության աջակցությանը, որը չունի որևէ լեգիտիմ ինքնություն։ Ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականին՝ կուսակրոնության ուխտի խախտման հիմքով, Արշակ սրբազանը նշեց, թե նման հարցերը հրապարակ են բերում հանրային պառակտումը խորացնելու համար։

«Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու, ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ կասկածելի շրջանակներ, պահանջում են, չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե նման պահանջ են դրել 10 եպիսկոպոսները։ Կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, և այս ժողովից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որը հեռանալու մասին է, դա կլինի դասալքություն»,– ընդգծեց Արշակ սրբազանը։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ Արշակ սրբազանը չբացառեց «կաթողիկոսական հակաաթոռ» ստեղծելու հնարավորությունը, մանրամասներ չասաց։ Ինչ վերաբերում է Ազգային եկեղեցական ժողով գումարելուն, նշեց, թե օրակարգում է այդ հարցը։

«Քննարկումներ բազմաթիվ ենք ունեցել, օրակարգի հետ կապված քննարկում չկա, ընթացքում կմշակվի։ Գնահատում եմ, որ մեր սրբազանները, գտնվելով կալանավայրում, իրենց դիրքորոշումներն արտահայտում են։ Դա օրինակ պետք է դառնա նրանց համար, ովքեր ազատության մեջ են»,– ասաց նա։

Միևնույն ժամանակ Արշակ սրբազանը վստահեցրեց, որ կառավարման ճգնաժամ չկա, ու եկեղեցու կառավարման տեսանկյունից եպիսկոպոսաց ժողովի տապալումը խնդիրներ չի առաջացրել։

Այն, ինչ տեղի է ունեցել Մոլդովայում և Ուկրաինայում, փորձում են կիրառել նաև Հայաստանում, հակաեղեցական արշավն այսպես բնութագրեց Արշակ սրբազանը։

Նա միջազգային կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում` նկատելով, որ 2017-2018 թվականաններին նրանք ամեն ինչ տեսնում էին, իսկ հիմա աչք են փակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:

Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22