Կավճուտ բնակավայրի ևս մի հիմնախնդիրը լուծվեց

29.01.2025 17:17
1047

Քաջարան համայնքի Լեռնաձորի Կավճուտ բնակավայրը խմելու ջուր ստացավ:  Տասնամյակներ ի վեր գյուղը խմելու և ոռոգման ջրի սուր խնդիր ուներ: Կյանքի կոչվեց մի ծրագիր, որ իրականություն դարձավ  Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան և Քաջարանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ: 

Հունվարի 29-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աոկի Յուտական այցելեց Քաջարան: Համայնքապետարանում անկեղծ զրույց կայացավ  երկու կողմի համագործակցության շուրջ:

«Անհամբերությամբ սպասում եմ, որ ժամանեմ Կավճուտ, խմեմ այդ ջուրը, տեսնեմ մեր ծրագրի արդյունքը», - ասաց Ճապոնիայի դեսպանը:

Կավճուտցիները հավաքված էին Արման Միքայելյանենց տան բակում, որտեղ ծորակ էր տեղադրված: Իսկ մինչ այդ նոր կառուցված ճանապարհով հավաքվածները բարձրացան դեպի օրվա կարգավորման ջրամբար և քլորացման կայան: Դրանց մուտքը երիզող ժապավենը կտրեցին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ու Ճապոնիայի դեսպանը, որից հետո ծանոթացան կատարված աշխատանքներին:

«Ջուրը կյանք է, դուք մեր բնակավայրին նոր կյանք պարգևեցիք», - ասում են կավճուտցիները:

Աղանդերի սեղանի շուրջ եղան շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: Համայնքապետը հայտնեց, որ օրակարգում են Կավճուտի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը և փոքրիկ պուրակի կառուցումը:

Սա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի երկրորդ այցն էր Սյունիքի մարզ, և տեսնելով նրա տրամադրությունը, վստահաբար կարելի էր ենթադրել, որ տպավորված է այցից:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40