Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյան

17.12.2025 14:43
458

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է։

Ըստ նրա՝ դա ունի հստակ քաղաքական նպատակներ։

«ա) տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար,

բ) ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։

Փաստացի, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա՝ չհարգելով ՀՀ քաղաքացիների ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Սա արվում է բացահայտ և առանց քողարկման։

Մենք սա գնահատում ենք որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։ Հենց նման հայտարարություններն են կանաչ լույս վառում ապօրինությունների, բռնությունների և քաղաքական հետապնդումների համար։

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների և գործընթացների վերաբերյալ՝ կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։

Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը»,- հայտարարել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը հայտնել է, որ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40