Կայացավ Կապանի N2 ավագ դպրոցի տնօրենի մրցույթը

25.08.2015 15:49
3989

Օգոստոսի 21-ին անցկացվեց Կապանի N2 ավագ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, որին հայտագրվել էր երկու թեկնածու:

Թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացրեց դպրոցի հնգամյա զարգացման ծրագիր: Նաիրա Ավանեսյանը մասնավորապես նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկել կրկնուսուցումն ավագ դպրոցում վերացնելու, ուսուցիչների պարբերաբար վերապատրաստման, ուսուցչի՝ ուղղորդողի դերում հայտնվելու աշխատանքների ուղղությամբ, ներառական կրթությանը զարկ տալ, ակտիվ համագործակցել համայնքի, տարբեր կազմակերպությունների եւ ծնողների հետ, փորձել հայթայթել լրացուցիչ նյութական միջոցներ՝ դպրոցում որոշ խնդիրներ լուծելու համար: Նա խոսեց նաեւ ծնող-աշակերտ-ուսուցիչ-համայնք՝ այս չորս բաղադրիչների հետ տնօրենի կատարելիք աշխատանքների, աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշման, դպրոցը ժամանակակից նյութատեխնիկական բազայով ու հագեցած լաբորատորիաներով համալրելու անհրաժեշտության մասին եւ այլն:

Կապանի N2 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, տնօրենի պաշտոնի հաջորդ հավակնորդ Ռիտա Օվչյանը մանրամասն ներկայացրեց դպրոցի մանկավարժական եւ աշակերտական համակազմի, շենքային պայմանների, 2014-15 ուստարվա ուսման որակի եւ այլնի մասին: Դպրոցի զարգացման հնգամյա ծրագրում նա մասնավորապես անդրադարձավ ավագ դպրոցի առջեւ ծառացած հիմնախնդիրներին, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուղիներ փնտրել: Ծրագրում շեշտը հիմնականում դրված էր ուսման որակի բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաներով, լաբորատոր սարքավորումներով եւ նյութերով հագեցվածության, տարբերակված խորացված ուսուցման կազմակերպման, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության վրա: Ռ.Օվչյանը կարեւորեց նաեւ դպրոցում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, ծնողական համալսարանի ստեղծումը, որը կնպաստի դպրոցի վարկանիշի բարձրացմանը, իսկ դա հնարավոր է միայն դպրոցի թափանցիկ գործունեության, փոխադարձ վստահության շնորհիվ: Նա մեծ նշանակություն է տալիս նաեւ դպրոցի ներքին գնահատմանը, ինչը թույլ կտա վերացնել բացթողումները: Քանի որ դպրոցը ֆինանսավորվում է բացառապես պետբյուջեից, որ երբեմն բավարար չէ շատ խնդիրներ լուծելու համար, կարեւոր է նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցների հայթայթումը:

Վերոնշյալ եւ մի շարք այլ հարցեր քննարկելուց զատ տնօրենի հավակնորդները պատասխանեցին դպրոցի խորհրդի անդամների հարցերին, որից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Կապանի N2 ավագ դպրոցի տնօրենը. Ավանեսյան Նաիրա՝ 0, Օվչյան Ռիտա՝ 8 կողմ ձայնով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40