Կայացավ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի Mining Innovation Summit-ի շնորհանդեսը

30.04.2026 17:02
430

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի Mining Innovation Summit-ի շնորհանդեսը, որը, ոլորտի կողմից մասնակցելու հետաքրքրության դեպքում, կիրականացվի Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Mining Innovation Summit-ի կարճաժամկետ և երկարաժամկետ պլանները, զարգացման հեռանկարը, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները։

Հայաստանում արդեն 10 տարի անցկացվում է Sevan (Seaside) Startup Summit-ը։ Դեռևս անցյալ տարվանից միջոցառման կազմակերպիչները գաղափար ունեին ֆորումի շրջանակներում անցկացնել նաև հանքարդյունաբերությանը նվիրված կոնֆերանս` հետագայում ավելի մեծ գործակցության նպատակով։ Սամմիթը ունի պետական աջակցություն և մասնակցություն։ Հանքարդյունաբերության ներկայացումն այս նոր լսարանին կարող է շահեկան լինել։

Անցյալ տարի Սամմիթին մասնակցություն է ունեցել ԶՊՄԿ-ն, մասնավորապես էներգետիկ փոխակերպման մասին քննարկմանը` ոլորտի կարոևորության տեսանկցյունից։ Այս տարի Սամմիթի կազմակերպիչները ցանկանում են հանքարդյունաբերող գործընկերներին առաջարկել ավելի ծավալուն ֆորմատ։

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին և հիմնադրումից ի վեր իրականացրել է մի շարք լայնածավալ նախագծեր թե՛ ՀՀ-ում և թե՛ Հայաստանից դուրս, որոնցից հատկանշական է Seaside Startup Summit-ը: SSS-ը միջազգային ճանաչում ունեցող նորարարական և ձեռնարկատիրական ունիկալ հարթակ է, որը միավորում է ստարտափերների, ներդրողների, մենթորների, բիզնես առաջնորդների և էկոհամակարգի այլ ներկայացուցիչների։ Այն ամեն տարի իրականացվում է Հայաստանում, մի քանի անգամ իրականացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում, և, օգտագործելով այս հարթակի մեծ էներգետիկան ու հնարավորությունները, ծրագիր կա մեկնարկել Mining Innovation Summit-ը՝ հետագայում այն SSS-ից անջատելով որպես առանձին մեծ միջոցառում։ Նշենք, որ Seaside Startup Summit Armenia 2026-ը իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակազմակերպմամբ և համաֆինանսավորմամբ։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40