Կայացել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթի մրցաշարը

31.01.2022 15:28
1094

Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում հունվարի 28-30-ը կայացել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթի մրցաշարը, որին շուրջ 170 մարմնամարզուհի է մասնակցել Երևանից, Գյումրիից, Կապանից և Քաջարանից:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մրցաշարը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել է նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Տոկիոյի 2020 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Վահագն Դավթյանը, գեղարվեստական մարմնամարզության մարզիչներ: Մրցաշարին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է՝ շատ լավ կազմակերպված միջոցառում էր, մարզուհիների քանակն էլ շատ ուրախացնող էր. «Իհարկե, որակական առումով դեռ շատ գործ կա անելու, մենք չենք կարող գեղարվեստական մարմնամարզությունը համարել մեր ուժեղ մարզաձևերից, բայց տիկին Ռոտենբերգը շատ խանդավառ մոտեցում է ցուցաբերում մարզաձևին, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի հետ էլ շատ լավ համագործակցում են»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ հավանական է՝ հենց Նատալյա Ռոտենբերգին կվստահվի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը. «Պարոն Վանոյանի հետ զրուցել ենք, ու, ամենայն հավանականությամբ, տիկին Ռոտենբերգին կվստահենք ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը՝ հենց գեղարվեստական մարմնամարզության գծով: Շատ լավ ծրագրեր ունի, կաջակցենք, կօգնենք, որպեսզի դրանք իրականություն դառնան, ու մի օր մենք ամենաբարձր հավակնություններով մասնակցենք մրցումներին»:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ այդ մասով եղել են քննարկումներ, բայց դրանք կամփոփվեն ու ավելի առարկայական կդառնան, երբ որոշվի տիկին Ռոտենբերգի կարգավիճակը, իսկ դա կլինի առաջիկա օրերին:

«Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթի մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել 2006-2010 թվականներին ծնված մարմնամարզուհիները, իսկ երկրորդ օրը՝ 2011-2014 թվականներին ծնվածները:

Նշենք՝ փետրվարի 16-17-ն էլ տեղի է ունենալու գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40