Կայացել է կառավարության նիստը. քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերը

19.03.2020 20:55
1138

Այսօր ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ կայացել է կառավարության հերթական նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու և համաճարակի սպառնալիքից բնակչությանը պաշտպանելու խնդիրները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք այսօրվա դրությամբ չի գրանցվել: Աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորման առաջին իսկ պահից, ըստ նպատակային ուղղությունների, նախանշվել են հիմնական միջոցառումներն ու գործողությունները:

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ առաջնահերթ դիտարկվել են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման պատրաստվածության աստիճանի բարձրացման խնդիրները և նախանշվել դրանց լուծմանն ուղղված գործողությունների ու միջոցառումների համալիրը: Գործողությունների մեկ այլ համալիր նպատակ ունի նվազագույնի հասցնելու կորոնավիրուսի ներթափանցումը՝ հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ: Բացի դրանից, Արցախի տարածքում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու միջոցով վարակի տարածման կանխարգելման նպատակով առաջնահերթ դադարեցվել է ուսումնական գործընթացը:
 
Պետական նախարարը տեղեկացրել է, որ ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը սպառողների և սննդամթերքի իրացման կետերի աշխատողների իրազեկվածությունը սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառի հարցերի վերաբերյալ բարձրացնելու նպատակով ձեռնարկել է սննդամթերքի արտադրություններում, իրացման վայրերում, հանրային սննդի օբյեկտներում պարտադիր առաջնորդվելու համար համապատասխան ուղեցույցներ տարածելու նախաձեռնությունը: Իսկ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը աշխատանքներ է իրականացնում կամավորներ հավաքագրելու ուղղությամբ՝ միայնակ, ծեր և հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանց ներգրավելու նպատակով:
Այսօրվա նիստին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել «ԼՂՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 3-ի N 207 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, աշխարհում նոր առաջացած կամ վերադարձած վարակիչ հիվանդությունների ցանկը ընդգրկելու անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է նոր կորոնավիրուսային վարակը և հակահամաճարակաբանական վարակ ունեցող, նոր առաջ եկող այլ ախտածիններով պայմանավորված վարակները ներառել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում:
 
Հաջորդիվ զեկույցներով հանդես են եկել մի շարք այլ գերատեսչությունների պատասխանատուներ և շրջվարչակազմերի ղեկավարներ:
 
Ամփոփելով կատարված աշխատանքները՝ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ այսօր ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Արցախի,  կարևորագույն առաջադրանքներից մեկը նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ արդյունավետ պայքարի իրականացումն է: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում շարունակվելու է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մի շարք միջոցառումների իրականացումը: Մասնավորապես՝ հանձնարարվել է ԱՀ պետական նախարարին դիտարկել և հնարավորության սահմաններում ապահովել մինչև ապրիլի 14-ը պետական մարմինների և դրանց ենթակայությամբ գործող և մասնավոր հատվածի կազմակերպությունների աշխատակիցների մի մասի, իսկ առաջնահերթ՝ նախադպրոցական ու դպրոցական տարիքների և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող անձանց կողմից աշխատանքի իրականացման հեռավար եղանակը: Առողջապահության նախարարին հանձնարարվել է ապահովել ԱՀ ԱՆ հակահամաճարակային ծառայության շուրջօրյա աշխատանքային ռեժիմ, միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ աշխատանքներում անհրաժեշտ բժշկական և այլ պարագաների պաշար կուտակելու ուղղությամբ:
 
Կառավարության որոշմամբ՝ բուժհաստատություններում կսահմանափակվեն ստացիոնար բուժում ստացող հիվանդների այցելությունները, կնախատեսվեն համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ նախանշված բուժհաստատություններում՝ վարակված անձանց բուժումը կազմակերպելու համար: Հանձնարարվել է ԱՀ առողջապահության նախարարին և ոստիկանության պետին ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումն Աղավնոյի, Խարխափուտի, Խնձորեսկի և Կովսականի հսկիչ կետերում:
 
Մինչև ընթացիկ տարվա ապրիլի 14-ը կդադարեցվի ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արցախի մշտական ներկայացուցչությունների միջոցով կսահմանափակվեն նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապետական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողների գրանցված անձանց և այլ բացառիկ դեպքերի: Հսկիչ անձնագրային կետերում էլ կսահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապատեկան ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց այցերը նախապես համաձայնեցվել են Արցախի իշխանությունների հետ և այլ բացառիկ դեպքերի:
 
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը պետական հիմնարկներում, հասարակական վայրերում և տրանսպորտում, ինչպես նաև հորդոր է հնչեցվել Արցախի բնակչությանը՝ հնարավորինս ձեռնպահ մնալ սպորտային, մշակութային, կրթական, ժամանցային, տոնական, հիշատակի և այլ հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց: 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08