Կայուն սկզբունքներ, հարուստ ավանդույթներ

03.03.2016 10:44
2333

Ծննդյան 60-ամյակն այն բարձունքն է, որտեղից կարելի է չափել անցած ճանապարհի ձեռքբերումները, հաջողությունները: Մեր քաղաքում պատկառելի վաստակ, կրթության մեջ ուրույն խոսք ասած ու սիրված մանկավարժների հոբելյաններին անդրադառնալը, դպրոցի  ղեկավարության  ու կոլեկտիվի անունից նրանց երախտագիտության եւ գնահատանքի խոսք հղելը բարի ավանդույթ է: Կապանի N13 հիմնական դպրոցի  տնօրեն Զավեն Պապիկի Ստեփանյանի, բազմավաստակ մանկավարժի, բարեսիրտ ու համեստ մարդու  ծննդյան հոբելյանն է:

Զավեն Ստեփանյանի մանկավարժական անցած ուղին, կարելի է անվարան ասել, նշանավոր է անխոնջ ու բեղմնավոր աշխատանքով, հարուստ ավանդույթներով ու կայուն սկզբունքներով, հայրենի կրթության ու գիտության զարգացման գործին ծառայելու մեծ մղումով ու անմնացորդ նվիրումով: Նրա լավատեսությունն ու ձգտումները հաստատ նպատակադրումներ են ունեցել` կրթվելու ու զարգանալու, դառնալու իր գործի նվիրյալ, վառ անհատականություն: Գործունեությունն ուղղված է եղել հայ դպրոցի ու մանկավարժության զարգացմանը, աճող սերնդի կրթության ու դաստիարակության սուրբ ու պատվավոր գործին: Նրա կյանքն ու գործունեությունը կարող են շատ-շատերի համար օրինակ ծառայել:

Բարյացակամ մարդու կերպար, որի հետ երկար տարիների համատեղ աշխատանքից ստանում ես  բերկրանք, վարակվում  մարդասիրությամբ ու բարությամբ:

Մեծ մանկավարժն իր առաքելությունն  իրականացրել է բարեխղճորեն, մեծ պատասխանատվությամբ, կարողացել է դիմագրավել ժամանակի մարտահրավերներին եւ պահել հայկական կրթօջախի դիմագիծը, ու ժամանակի հոլովույթում ավելի է ընդգծվում նրա մեծությունը: Մեծ մտավորականի ծննդյան 60-րդ տարեդարձը լավ առիթ է կրկին անդրադառնալու նրա գործունեությանը:

Վաստակաշատ մանկավարժի ուսանելի կյանքի ու արգասավոր գործունեության մասին համառոտակի փաստագրական տվյալներ:

1977թ. ավարտելով Երեւանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների  պետական մանկավարժական ինստիտուտը, աշխատանքային գործունեությունը սկսել է Շրվենանցի եւ Վ. Խոտանանի դպրոցներից, որպես անգլերենի ուսուցիչ: 1980-1991թթ. աշխատել  է Կապանի N5 հիմնական /նախկին N27 գիշերօթիկ միջնակարգ/ դպրոցում որպես ուսուցիչ, դաստիարակ, 1991թ. մինչեւ 2012թ. նույն դպրոցում որպես փոխտնօրեն: 2012թ-ից աշխատում է Կապանի N13 հիմնական դպրոցում որպես տնօրեն: 2001թ. մասնակցել է դպրոցի վարչական աշխատողների փորձի փոխանակման ծրագրին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում, 2003թ-ին  «Քաղաքացիական կրթություն» փորձի փոխանակման ծրագրին՝ ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում: Բարձր է գնահատվել երկարամյա մանկավարժի ու տնօրենի ծանրակշիռ վաստակը: Նա արժանացել է բազմաթիվ  պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Բազմահմուտ ստեղծագործական որոնումների, եռանդուն աշխատանքի շնորհիվ կրթօջախը նա  դարձրել է մի գիտական լաբորատորիա, նշում են կոլեկտիվի անդամները, գործունեությունը  բազմաբովանդակ է, որի գլխավոր նպատակը հայապահպանությունն է, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանումը: Անգնահատելի է Զավեն Ստեփանյանի կազմակերպչական գործունեությունը: Նա այսօր կրթօջախը դարձրել է մանկավարժական կադրերի պատրաստման դարբնոց:

Հարգելի՛ պարոն Ստեփանյան,  այս հաճելի առիթով շնորհավորանքի խոսք ենք հղում Ձեզ, քանզի հիշատակում են հիշարժանը, մեծարում են արժանավորին: Թող Ձեր ստեղծագործական ինքնայրումի եւ անսպառ ինքնաբաշխումի իմաստավոր առաքելությունը հարատեւի` ի նպաստ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, ի սեր  Ձեր  բոլոր մերձավորների: Շնորհավոր տարեդարձդ:

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կապանի N13 հիմնական դպրոցի կոլեկտիվի անդամների անունից՝  դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22