Կայուն զարգացման նոր փուլում․ Կապանի ԼՀԿ-ն համայնքի ու մարդկանց կողքին

25.07.2025 16:26
2050

Ներկայացնում է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի կայուն զարգացման հարցերով տեղակալ Հովհաննես Հարությունյանը

Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որի գործունեությունը սկսվում է դեռ խորհրդային շրջանից, այսօր ոչ միայն խոշոր արդյունաբերական միավոր է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող կառույց, որը գործուն մասնակցություն ունի Կապան համայնքի զարգացման գործում։ Ընկերության գլխավոր տնօրենի կայուն զարգացման հարցերով տեղակալ Հովհաննես Հարությունյանը պատմում է, թե ինչպես է կոմբինատը վերափոխվում՝ դառնալով մարդակենտրոն, երկարաժամկետ պատասխանատվություն կրող կառույց։

Կայուն զարգացումը՝ ռազմավարություն

«Կայուն զարգացումը մեր մոտեցման հիմքում է։ Հանքարդյունաբերությունը, լինելով ռիսկային ոլորտ, չի կարող հաջողությամբ զարգանալ՝ առանց բնապահպանական և սոցիալական հետևանքների պատշաճ կառավարման։ Մենք ոչ միայն գնահատում ենք ռիսկերը, այլ իրական քայլեր ձեռնարկում դրանք կառավարելու համար», – նշում է պարոն Հարությունյանը։

Ընկերությունը համոզված է, որ հանքարդյունաբերությունը պետք է նպաստի ոչ միայն կարճաժամկետ տնտեսական ակտիվությանը, այլև համայնքի ապագա զարգացմանը։ Օրինակ՝ համեմատելով Դաստակերտի փորձը, որի բնակչությունն անկում ապրեց հանքարդյունաբերության դադարեցումից հետո, կոմբինատը ձգտում է Կապանի համար ձևավորել բազմաբնույթ տնտեսական միջավայր։

Աշխատակիցների և համայնքի շահերի պաշտպանություն

Կապանի ԼՀԿ-ի սոցիալական քաղաքականությունն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն՝ աշխատակիցների բարեկեցության ապահովում և համայնքի զարգացում։

«Մենք ներդնում ենք առողջապահական ապահովագրության համապարփակ համակարգ, որը ներառում է նաև կանխարգելիչ բուժզննումներ։ Դա ոչ միայն հիվանդության դեպքում աջակցություն է, այլ կյանքի որակի բարելավման ուղի», – ասում է Հարությունյանը։

Ապահովագրությամբ ընդգրկված են նաև ենթակապալառուների աշխատակիցները։ Ծառայությունները հիմնականում իրականացվում են Կապանում, ինչը նպաստում է նաև տեղի բժշկական կենտրոնների զարգացմանը։

Համայնքի զարգացման ծրագրեր

Կոմբինատը համայնքում իրականացնում է մի շարք համաներդրումային և ուղղակի սոցիալական ծրագրեր՝ աջակցություն դպրոցներին, մանկապարտեզներին, տրանսպորտի ապահովում ազդակիր բնակավայրերում (օր.՝ Գեղանուշում)։

Բացի սոցիալական ծրագրերից, Կապանի ԼՀԿ-ն նպատակ ունի Կապանը դարձնել գրավիչ վայր ապրելու և զբոսաշրջության տեսանկյունից։ Ընկերությունը տեսնում է, որ ենթակառուցվածքների զարգացմամբ հնարավոր է խթանել նաև այլ տնտեսության այլ ճյուղեր։

Մշակույթ, սպորտ և երիտասարդություն

ԼՀԿ-ն գործուն մասնակցություն ունի համայնքի մշակութային ու սպորտային կյանքում՝ աջակցելով «Զանգեզուր» ֆուտբոլային ակումբին և Սյունիքի շախմատի ֆեդերացիային։

«Ցանկանում ենք, որ մեր երեխաներն ու դեռահասները ներգրավված լինեն զարգացնող, առողջ միջավայրում՝ հեռու փողոցի վտանգներից», – ընդգծում է Հարությունյանը։

Ուսումնական կենտրոն ու նոր մասնագետներ

Ընկերության ներսում գործում է ուսումնական կենտրոն, որտեղ աշխատակիցներն անցնում են վերապատրաստում, իսկ նորեկները՝ մասնագիտական դասընթացներ։ ԼՀԿ-ն համագործակցում է ԵՊՀ-ի և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի հետ՝ հանքարդյունաբերական մասնագիտությունների հանրահռչակման և նոր կադրերի պատրաստման ուղղությամբ։

«Ինժեներների, երկրաբանների պակասը զգացվում է ամբողջ երկրում։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները գիտակցեն՝ սա ոչ միայն պահանջված, այլև լավ վարձատրվող ու հեռանկարային ոլորտ է», – հավելում է Հարությունյանը։

Հանքագործ վետերանները՝ կոմբինատի պատմության մի մաս

Կապանի ԼՀԿ-ն պահպանում է կապը տարիներ շարունակ աշխատած վետերանների հետ՝ արժևորելով նրանց ներդրումը։ Վերջին երկու տարին կոմբինատի համար կայունացման ու վերականգնման փուլ էր՝ ավելացել են աշխատատեղերը, բարձրացել են աշխատավարձերը, իսկ արտադրությունը՝ արդիականացվել։

«Ավետիս» հիմնադրամ՝ մարդակենտրոն օգնության օղակ

ԼՀԿ-ի սեփականատերերի կողմից ստեղծված «Ավետիս» բարեգործական հիմնադրամը ծառայում է սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելուն։ Հիմնադրամը գործում է թափանցիկ և հաշվետու սկզբունքներով՝ նախապես գնահատելով յուրաքանչյուր նախաձեռնության արդյունավետությունը։

«Մենք ուզում ենք, որ հիմնադրամը դառնա այն հարթակը, որտեղ օգնությունը հասնում է ճիշտ հասցեատերերին՝ նպատակային, բարեխիղճ և արժանապատիվ կերպով», – ասում է Հարությունյանը։

Հանրային կապեր՝ երկխոսության հիման վրա

Կոմբինատն ակտիվ է սոցիալական հարթակներում, մշակում է հանրային հաղորդակցության նոր ձևաչափ, որի շնորհիվ քաղաքացիների հարցերին ու առաջարկներին կարող է ավելի արագ արձագանքել։

«Մեզ հետաքրքիր է՝ մեր ծրագրերը ինչպես են ազդում մարդկանց տրամադրության և կյանքի որակի վրա։ Այս կապը շատ կարևոր է՝ նոր ծրագրերը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար», – եզրափակում է Հարությունյանը։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08