Կդիմենք ՀՀ իշխանություններին՝ անկախության ճանաչման համար,ու կտեսնենք՝ որ երկիրն է աջակցում ահաբեկչությանը. ԱՀ նախագահ

11.10.2020 10:37
4644

Արցախում ընթանում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը: Լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանից առաջ նախագահը կարճ ելույթով ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, դրա թողած հետևանքների եւ բոլորի անկոտրում պայքարի մասին: 

«Տեղյակ եք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հորդորով Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եւ ՌԴ Գ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ռազմագերիների եւ զոհվածների փոխանակման համար: Սա պետք է արվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության օգնությամբ»:

Այսպես սկսեց իր խոսքը Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ցուցաբերած ջանքերի համար, նաեւ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նշելով, որ վերջիններիս աշխատանքի շնորհիվ է ամբողջ աշխարհում հայտնի դառնում հայերի մղած պայքարն ու Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, որին աջակցում է Թուրքիան ու միջազգային տեռորիզմը: Ըստ նախագահի, իրենք սպասում են այս ամենի միջազգային արձագանքին՝ ոչ թե կոչերով ու հորդորներով, այլ ուղղակի կերպով:

«Փաստերը շատ-շատ են, ահաբեկչությունը ներթափանցում է մեր տարածաշրջան՝ Ադրբեջանի ձեռքով: Ապացույցները շատ-շատ կան: Ինչ է օգտագործում Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ՝ հարվածային ԱԹՍ-ներ, հեռահար հարվածային համակարգեր՝ Պոլոնեզ, Կասիրկա. Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հարվածային արկեր չեն պայթել՝ այն էլ ոչ մեկ, առնվազն մի քանի անգամ, հրթիռակոծվել է Շուշիի եկեղեցին, դարձյալ՝ ոչ մեկ անգամ: Սա ցեղասպանության, խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց է, ոտնահարվում են բոլոր արժեքները: Եվ այսքանից հետո, պահանջում են Արցախից հետքայլեր: Սա չի լինելու, ես հայտարարում եմ, որ միանշանակ չի լինելու: Մենք իրականացնում ենք ինքնապաշտպանության, սա ինքնապաշտպանություն է, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Արցախի ժողովրդի խաղաղ ապրելն ու ինքնորոշման իրավունքը վաղուց որոշված է:

Այս օրերին հպարտության շատ պահեր եմ ապրել, բայց ոչ պակաս դրական արդյունքներ եմ ունեցել՝ լսելով ամենուր ձեր արարքները: Խոսքը Հայաստանում ապաստանած արցախցիների, համահայկական դրամահավաքի եւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում սկսված պայքարի մասին է: Ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել ՀՀ իշխանություններին, որովհետեւ մենք ոչ թե միաժամանակ , այլ համատեղ ենք գործում՝ սկսած ռազմական գործողություններից, վերջացրած՝ ամեն ինչով: Մենք ոչ թե ամեն օր, այլ ժամը մեկ ենք կապի մեջ, տեղյակ ենք ամեն ինչից, ՀՀ իշխանությունները մեծ աշխատանք են կատարում»:

Նախագահը հարց բարձրաձայնեց, թե դեռեւս պարզ չէ, թե ինչպես է աշխարհն ու տարածաշրջանը դիմակայելու ահաբեկչությանը: Այդտեղ, ըստ նրա, թաքնված են ոչ միայն Ղարաբաղի բնակչությանը,  այլեւ շատերին վտանգող խնդիրներ:

« Եթե առաջիկա 2 օրերին մենք չտեսնենք Ադրբեջանի կողմից նորմալ քայլեր, ես կդիմեմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար եւ մենք այնուհետ կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք աջակցում են միջազգային ահաբեկչությանը: Մենք հստակ կտեսնենք, թե որ երկրներն են անտարբեր ահաբեկչության նկատմամբ, եւ ամբողջ աշխարհը կտեսնի»,-նշեց նա:

ԱՀ նախագահը հավելեց, որ այս օրերին սխրանքներն, իհարկե, շատ են, բայց ուզում է իր առաջին հերթին իր խոնարհումը հայտնել այն անձանց, որոնք չեն լսում այս պահին ասուլիսը, քանի որ գտնվում են առաջնագծում եւ ամեն րոպե իրականացնում են հերոսություններ:

armtimes.com/

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05

Մեղրիում ավագանու 15 մանդատի համար պայքարում է 4 քաղաքական ուժ․ ովքեր են թեկնածուները

02.10.2026 16:50