Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ․ Դավիթ Բաբայան

07.04.2022 22:23
4340

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների մասին էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նա վերահաստատել է, որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ էլ ասել է, որ երկխոսությունը ավելի գերադասելի է պատերազմին։ Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40