ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

03.09.2021 21:10
8784

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում: Այսպիսով` Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը` ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին:

«Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուններ. չորս շարասյուն ՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն ՝ Շուշի – Կարմիր Շուկա-Ջիվանի և մեկ շարասյուն ՝ հակառակ ուղղությամբ:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության` ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություն էր տարածել առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվության մասին, նշելով, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40