Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան

30.06.2022 13:59
1846

Վարչապետի խոսքով` այս պահի դրությամբ հարկային եկամուտների պլանը գերակատարվել է 47 մլրդ դրամով, ինչը թույլ է տալիս լավատեսական կանխատեսումներ անել ու նաև հաջորդ տարվա որոշակի սոցիալական ծրագրեր մշակել։

2022թ–ի առաջին կիսամյակի հարկային եկամուտների պլանը 60 մլրդ դրամով կգերակատարվի։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ տարվա առաջին 5 ամիսների ցուցանիշներով գրանցված տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 13 տոկոս։

«Լավ ցուցանիշների մեջ կան նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշներ։ Մասնավորապես` արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոսով, և, իհարկե, գնաճային բարձր ֆոնն է պահպանվում, որը մտահոգիչ է։ Բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` այս պահի դրությամբ հարկային եկամուտների պլանը գերակատարվել է 47 մլրդ դրամով, ինչը թույլ է տալիս լավատեսական կանխատեսումներ անել ու նաև հաջորդ տարվա որոշակի սոցիալական ծրագրեր մշակել։

«2023թ–ի հունվարի 1-ից մենք կունենանք կենսաթոշակների բարձրացում, որոնց բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք։ Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»,– ասաց Փաշինյանը։

 

Նա նաև հայտնեց, որ 2023թ–ից նախատեսվում է նաև մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստն ավելացնել` ներկայիս 28 600-ից դարձնելով 30 600 դրամ։

2023-25 թթ.–ի 7%-անոց տնտեսական աճը մնում է ուժի մեջ. գնաճը սահմանված թիրախից բարձր է

https://armeniasputnik.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08