ԿԳՄՍ-ն որևէ շրջաբերական չի ուղարկել դպրոցներում փառքի անկյունների վերաբերյալ. ԿԳՄՍ փոխնախարար

13.02.2024 19:51
798

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե նախարարությունից հանձնարարություն է ուղարկվել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել զոհված հերոսների փառքի անկյունները:  Նա ընդգծեց՝ փառքի անկյունների կարգավորման հետ կապված որևէ շրջաբերական դպրոցներ չի ուղարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ շրջաբերականով  դպրոցներն առաջիկայում կստանան պատերի ձևավորման ուղեցույց, որտեղ հուշումներ են լինելու դպրոցների ղեկավարներին, ուսուցիչներին՝ ինչպես կահավորել դպրոցը, դասասենյակը: Ուղեցույցի նախնական տարբերակը պատրաստ է, փառքի անկյունների մասին ոչինչ չկա:

«Մենք որևէ գրությամբ կամ որևէ հանձնարարականով չենք միջամտել: Մեր կողմից մշակվում է ուղեցույց, որն առաջիկայում դպրոցները շրջաբերականով կստանան, այն վերաբերելու է պատերի կահավորմանը: Գոյություն ունեն ստանդարտներ, որոնք տվյալ տարիքային խմբի մանկավարժահոգեբանական պահանջներով են պայմանավորված: Շրջաբերականը կապ չի ունենալու դպրոցներում փառքի անկյունների ձևավորման, դրանց առկայության հետ»,- մանրամասնեց փոխնախարարը:

Սվաջյանի խոսքով՝ դպրոցներում ու մանկապարտեզներում նկատել են բազմազան ու խայտաբղետ պատկերներ, պատերի տարատեսակ գույներ: Նրա համոզմամբ՝  գերհագեցած դիդակտիկ նյութերը շեղում են երեխաների ուշադրությունը: Կրթական միջավայրում ձևավորումները պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների, ինչն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40