ԿԳՄՍ նախարարության մի պարզաբանման առիթով

10.11.2025 16:02
1958

Գորիսում գործող պետական երկու քոլեջի միավորման անհեթեթ ու մոգոնված նախագիծը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Խնդրո առարկայից բխող և պատասխան չստացած բազմաթիվ հարցեր ժամանակ առ ժամանակ արծարծվում են նաեւ մայրաքաղաքային մամուլի էջերում:

Նոյեմբերի 7-ին Mediahub-ը հրապարակել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության այսպես կոչված պատասխանը՝ տվյալ  լրատվամիջոցի բարձրացրած հարցին՝ «Ինչպե՞ս է ստացվում, որ դեռեւս չկառուցված քոլեջում տնօրեն է նշանակվում»:

Նախարարության պատասխանում նշվում է մասնավորապես՝ ««Գորիսի պետական քոլեջ» եւ «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձեւով վերակազմավորվել են՝ ստեղծելով «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ:

ԿԳՄՍ նախարարի 2025 թ. հոկտեմբերի 3-ի N 175-Ա/1 հրամանով Արմինե Շահումի Կոլյանը նշանակվել է քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Քոլեջը ժամանակավորապես գործունեություն է իրականացնելու Գորիսի Կոմերիտմիության 2/3 հասցեում եւ Գորիս համայնքի Կապանի խճուղի 34 հասցեում գտնվող՝ Գորիսի N 2 հիմնական դպրոցի 2-րդ ուսումնական մասնաշենքում՝ մինչեւ քոլեջին ամրացված Գորիս քաղաքի Առաքելյան 32 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի վերակառուցման եւ վերանորոգման աշխատանքների ավարտը»:

Առաջին հայացքից անմեղ այդ պատասխանը, սակայն, լրջագույն մի քանի հարց է առաջացնում:

Նախարարությունն ասում է՝ Գորիսի երկու քոլեջը միաձուլման ձեւով վերակազմավորվել են՝ ստեղծելով «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Լավ, ընդունենք նախարարի գիտելիքները չեն հերիքում կամ չեն բավարարում գիտակցելու պարզագույն հանգամանքը կամ ճշմարտությունը, որ նոր ՊՈԱԿ-ը ստեղծված կարող է համարվել պետական ռեգիստրում գրանցման պահից: Բա նախարարությունում գրագետ մեկը չկա՞, որ նրա ձեռքը բռնի․․․

Եվ ուրեմն՝ ՀՀ գործող օրենքների համաձայն դեռեւս՝ մեր հանրապետությունում չկա «Գորիսի բազմագործառութային քոլեջ» անունով ՊՈԱԿ՝ որքան էլ նախարարությունն աղմկում է և ինքն իրեն մխիթարում:

Հասկանում ենք՝ հանրապետությունում հիմա թրենդ է կամ նորաձև է խաբելը–ստելը, բայց ստել այդքան ակնհայտ՝  մարդկային երևակայության մեջ չի տեղավորվում։

Այնուհետեւ, նախարար Ժաննա Անդրեասյանը դեռեւս չստեղծված, գոյություն չունեցող քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակում: Նկատի ունենք ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թ. հոկտեմբերի 3-ի N175-Ա/1 հրամանով կատարված նշանակումը:

Եվ հարց է ծագում՝ անձնական ի՞նչ շահ է ունեցել կամ ունի նախարարը, որ հակառակ ՀՀ օրենքների՝  ազդարարում է ինչ–որ ՊՈԱԿ-ի  գոյության մասին և դեռեւս գոյություն չունեցող այդ կրթական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակում:

Հաջորդ հարցը՝ որտե՞ղ է եւ ինչո՞վ է զբաղված նախարարի կողմից տնօրենի ժ/պ նշանակված անձնավորությունը:

Ասում են՝ քոլեջը գործելու է Գորիս քաղաքի այս-այս հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերում: Բայց հոկտեմբերի 3-ին տնօրենի ժ/պ նշանակված տիկինն անցած 40 օրում՝ մեկ րոպեով անգամ, ոտք չի դրել նշված հասցեներում:

Տիկին Ժաննա, կրկնում ենք՝ գոնե գիտե՞ք՝ որտեղ է եւ ինչով է զբաղված գոյություն չունեցող քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակված անձնավորությունը:

Ինչպե՞ս եք նրան վարձատրելու եւ ինչի՞ համար եք վարձատրելու, ինչպե՞ս եք օրինականացնելու նրա բացակայությունները, եթե, իհարկե, Ձեզ համար նշանակություն ունի ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:

Տիկի՛ն նախարար, ուրիշ եւ ավելի կարեւոր հարց էլ կա: Աշխարհի ամենանշանավոր բառարանները, միջազգային նշանակության իրավական փաստաթղթերը հուշում են՝ հովանավորչությունը կոռուպցիա ասվածի թիվ 1 եւ ամենավտանգավոր հատկանիշն է:

Չենք ուզում դրանից բխող եզրակացություններ անել՝ նկատի ունենալով, որ դա պետական հայտնի մարմինների գործն է լինելու եթե ոչ այսօր, ապա վաղը։ Բայց հարց բարձրացնել ՝ մեզ թույլ ենք տալիս:

Արդյո՞ք հովանավորչություն չէ Ձեր արածը․․․

Դուք չստեղծված, գոյություն չունեցող քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եք նշանակում:

Դուք գործող երկու քոլեջի կոլեկտիվներին չեք պարզաբանում, թե որ արժանիքն եք հաշվի առել կամ հիմք ընդունել՝ տվյալ անձնավորությանը տնօրենի ժ/պ նշանակելով. կառավարման փորձ չունի, միջին մասնագիտականում երբեք ոտք չի դրել: Կամ Ձեզ չի՞ մտահոգել գլխավորը՝ հազար տարվա դասախոսական աշխատանքի փորձ ունեցողներին, ճանաչված մանկավարժներին ո՞նց է գլխավորելու կյանքում քոլեջի երես չտեսած եւ իր իսկ փոքրիկ միջավայրում ճանաչում չունեցող տիկինը:

Դուք չիմանալու-չտեսնելու եք տալիս ամոթալի փաստը՝  Ձեր կողմից հորինված տնօրենի ժ/պ-ն անցած քառասուն օրում չի կատարել գոյություն չունեցող իր պարտականությունները:

Այս պահին ավելորդ ենք համարում քննարկել Գորիսում լայնորեն թեւածող տեսակետները, թե հնարավոր անձնական ինչ շահագրգռվածությամբ է ԿԳՄՍ նախարարն անտեսում ՀՀ գործող օրենքները։

Եվ, այդուհանդերձ, կրկնում ենք մեր համոզմունքը՝ հայոց անկախ և ինքնիշխան երկրում՝ եթե ոչ այսօր, ապա վաղը քննվելու է նախարար Ժաննա Անդրեասյանի դերակատարությունը Գորիսի երկու քոլեջի կազմաքանդման, միջին մասնագիտական կրթական համակարգը Գորիսում ցաքուցրիվ անելու գործում։   

Իսկ նախարարությունից օրումեջ հնչեցվող հավաստիացումները, թե ԿԳՄՍ նախարարությունը գործում է ՀՀ օրենքներով՝ այս դեպքում ընդամենը պարզունակ հնարք է՝ Գորիսի երկու քոլեջի կազմաքանդման հաշվին առերևույթ տեղի ունեցող կոռուպցիոն դրսևորումները ծածկելու և հանրության ուշադրությունը շեղելու համար։

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34