ԿԳՄՍ նախարարությունում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն

08.06.2020 22:41
1259

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳՄՍ նախարարությունն արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր և ընթացակարգեր նույնպես վերանայման կարիք ունեն, այդ թվում՝ պատմամշակութային հիմնավորման նախագծերը, ինչը, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ելակետային հիմք է տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար:

«Այս համատեքստում, նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է գործընթաց սկսել Երևանի պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքը կազմելու և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սահմանված կարգով հաստատելու ուղղությամբ: Առանց միասնական աշխատանքի (Քաղաքաշինության կոմիտե, Կադաստր կոմիտե, Երևանի քաղաքապետարան, համայնքապետարաններ, քաղաքացիական հասարակություն) հուշարձանների, պատմամշակութային միջավայրերի պահպանման, ինչպես նաև ուրբանիստական հարցերի լուծումը որևէ հաջողություն չի ունենա:

Պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր շենքի կարգավիճակի հարցը, հընթացս համալրել նորահայտ հուշարձանների ցանկը, ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խորհուրդների մեջ ներառել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10