ԿԳՆ-ն պատրաստվում է ստեղծել որակյալ կրթություն ապահովող չափորոշիչներ

01.06.2019 21:56
1215

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեխաներին երազել չդադարելու կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց հունիսի 1-ին, Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում:

«Փոքր տարիքում եղել եմ հետաքրքրասեր և հանգիստ երեխա: Մանուկներին կոչ եմ անում՝ չդադարել երազել, այդ երազների մասին հայտնել մեզ, որպեսզի մենք էլ դրանք ի կատար ածենք»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով կրթության որակին, նախարարը նշեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են ստեղծել այնպիսի չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան ապահովել որակյալ կրթություն 1-ից 12-րդ դասարաններում:

«Այն կրթությունը, որ այսօր ստանում են դպրոցում տարբեր մակարդակներում տարբեր որակի է: Կարծում եմ, որ տարրական դպրոցը շատ լավ որակ է տալիս, միջինից սկսած արդեն ունենում ենք խնդիրներ: Առաջիկա մեկ տարվա մեր ամբողջ գործունեության հիմնական նպատակն ու իմաստը լինելու է, որպեսզի ստեղծենք այնպիսի չափորոշիչներ ու ծրագրեր, որոնք թույլ կտան ապահովել բարձր, որակյալ կրթություն 1-ից 12-րդ դասարաններում»,- նշեց նախարարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40