Խաչիկ Ասրյանի կոշտ արձագանքը՝ Սամվել Կարապետյանին վիրավորած Ստյոպիկ Սաֆարյանին

17.04.2025 11:48
804

Քիչ առաջ կարդացի մեր սուրբ հայրենիքի պաշտպանությունից միշտ փախած, Հայաստանի թշնամիներ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Հայաստանը ոչնչացնող Արևմուտքի ենթակայության տակ գտնվող Ստյոպիկ Սաֆարյանի՝ սույն թվականի ապրիլի 14-ի հրապարակումը՝ նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում անուրանալի ներդրում ունեցող, պետականամետ հայորդի, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի մասին։

Բնականաբար, աշխարհում և հատկապես Հայաստանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանը ոչ մեկի, այդ թվում՝ իմ, պաշտպանության կարիքը չունի։ Բայց ես, որպես մեր սուրբ հայրենիքի և մեր ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված բոլոր պատերազմների կամավոր մասնակից-հրամանատար, ավելին՝ 2019 թ. հուլիսի 18-ին Սամվել Կարապետյանին ՀՀ «Ազգային հերոս»-ի կոչում շնորհելու մասին ՀՀ նախագահին դիմած - առաջարկած ազգային, պետական, ռազմական գործիչ, պետք է կոշտ արձագանքեմ Հայաստանի քաղաքական դաշտից զորացրված և Հայաստանի քաղաքական գերեզմանոցում մշտական բնակություն հաստատած՝ պետականամետ, հայրենանվեր մարդկանց փնովող, վիրավորող Ստյոպիկ Սաֆարյանին։

Արա՛ Ստյոպիկ, շատ լավ հասկանում եմ, որ դու՝ պատվիրատուներիդ կողմից քեզ տրվող աշխատավարձը ժամանակին ստանալու համար, միշտ էլ փնովում ես ինչպես Հայաստան - Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը, ԵԱՏՄ - ն, Հայաստան - Ռուսաստան բարեկամությունը, այնպես էլ այդ դաշինքը, ԵԱՏՄ - ն ու այդ բարեկամությունը ճշմարտացիորեն պաշտպանող մարդկանց։

Բայց, մի՞թե դու այդքան... ու սրիկա ես, որ կարող ես փնովել, վիրավորել Հայաստանի պաշտպանական, սոցիալական, կրթական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային ոլորտներում անշահախնդիր աջակցություն ցուցաբերող, Հայ առաքելական սուրբ եկեղեցու պահպանման գործում անգնահատելի ներդրում ունեցող, Հայկական բարձրավանդակից դուրս՝ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահող և պաշտպանող, հայրենանվեր հայորդի Սամվել Կարապետյանին։ Հա՞։

Արա՛ Ստյոպիկ, ականջիդ օղ արա և ճակատիդ դաջիր․ Երկիր մոլորակում չկա որևէ մեկը, ով կարող է իր կրնկի տակ ճզմել Սամվել Կարապետյանի համբավն ու գործը, բայց ա՛յ քեզ ու քեզ պես քաղաքական ավանտյուրիստներին, քաղաքական խոպանչիներին, հայ ժողովրդին մանիպուլյացնողներին ճզմելու են և՛ սապոգի, և՛ 44-օրյա պատերազմով անցած ու չնահանջած հերոսների բատինկաների կրունկների տակ։

Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40