Խաչիկ Ասրյանը հյուրընկալվել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Առաջինին

07.07.2023 12:20
945

2023 թվականի հուլիսի 1-ից 5-ը «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը պաշտոնական այցով մեկնել էր Լիբանան։                                                                                                                      

Անթիլիասի Մայր Տաճարում Խաչիկ Ասրյանը հյուրընկալվել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Առաջինին։ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպմանը երկուստեք խոսվել և քննարկվել են 44-օրյա պատերազմի ողջ ժամանակահատվածին,  «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի քաջերի կատարած սխրագործություններին,  ինչպես նաև 44-օրյա պատերազմից ի վեր  Արցախի և Սյունիքի պաշտպանության, Արցախի և Հայաստանի անկախության ու ինքնիշխանության պահպանմանն ու տարածքային ամբողջականությանը վերաբերող կարևորագույն հարցեր։                                                                                               

Քրիստոնեական Հավատքը, Հայոց Պետության Ազգային-Պետական Շահը,  Քրիստոնյա Հայի ինքնությունը Քրիստոնյա Հայ Ազգի Արյան,Սրտի և Ուղեղի մեջ միշտ Գերագույնը պահելու համար՝ Խաչիկ Ասրյանը «ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԾԻՎ» ոսկյա հուշամեդալով պարգևատրել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Առաջինին՝ հստակ նշելով, որ, եթե Հայ ազգն այսօր ունի երկու Կաթողիկոս, ուրեմն, երկուսն էլ Ամենայն Հայոց են ու  այդպես պետք է ընկալվեն ու ընդունվեն, և հենց դա՛ է Քրիստոնեական արդարությունն ու ճշմարտությունը։          

 Խաչիկ Ասրյանը, նշելով Արամ Առաջինի՝ Սփյուռքում, Արցախում և Հայաստանում ունեցող բարձր վարկանիշը, խնդրել է Վեհափառ Հայրապետին՝ ժամ առաջ մեկնել Հայաստան, և իր բարձր հեղինակության շնորհիվ համախմբել ողջ Հայ ազգը՝ Արցախի և Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար, ինչն էլ արժանացել է Վեհափառ Հայրապետի օրհնանքին և դրական պատասխանին։

Վեհափառ Հայրապետի առաջարկով՝ Խաչիկ Ասրյանը Բեյրութում հանդիպել է նաև Լիբանանում հրատարակվող և մեծ հեղինակություն վայելող ՀՅԴ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ՝ նույնպես խոսելով 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան Արցախի ու Հայաստանի մասին։  Շահան Գանտահարյանի առաջարկով և բեյրութաբնակ Մինաս Ավագյանի ուղեկցությամբ՝ Խաչիկ Ասրյանը ժամանել է նաև Լիբանանի պատմական Այնճար քաղաք, որտեղ բացառապես ապրում են Հայեր՝ հիմնականում  Մուսա Լեռան ժառանգներ։ Այնճարի ամբողջ պատմությունն ու իրականությունը՝ պատմամշակութային կոթողներ, հերոսների շիրիմներ, թանգարաններ, կրթօջախներ,  ադմինիստրատիվ օջախներ, եկեղեցիներ, գյուղատնտեսական ոլորտ, բնակիչների հետ հանդիպումներ, Խաչիկ Ասրյանին ներկայացրել է ծնունդով Այնճարից, հայրենասեր հայորդի Եսայի Մարտիրոս Հավաթյանը, ում հետ զրույցում Խաչիկ Ասրյանն ասել է. «Այնճարն ամբողջ Սփյուռքում բնակվող բոլոր Հայերի Սփյուռքի Հայրենիքն է, 2-րդ Հայաստանը»:

Բեյրութում Խաչիկ Ասրյանը հանդիպել է նաև Հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության տեղեկատվության Հանձնաժողով   

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24