ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

27.09.2024 16:43
722

Արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի անդամները՝ համայնքի ղեկավարի տեղակալների գլխավորությամբ այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Այնուհետև Բաղաբուրջի հուշահամալիրում տեղի է ունեցել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը, որի կառուցումը նախաձեռնել է բարերար Սերգեյ Մովսիսյանը, ով ծնունդով Տաթև համայնքի Քաշունի գյուղից է, սակայն մանկության տարիները անցկացրել է Կապանում։ Արարողությանը ներկա են գտնվել զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ընկերները, խաչի կառուցման հովանավորի հարազատներն ու այլ հյուրեր:

Խաչի օրհնության և լվացման կարգը կատարել են Վահանավանքի վանական համալիրի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը և Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խաչատուր Հայրապետյանը։

Արարողության ավարտից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել նորակառույց խաչքարի պատվանդանին:

 

Ընթացքի մեջ են Որոտնավան բնակավայր տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

04.08.2026 20:45

Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներ

04.08.2026 20:33

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09