Խաղադաշտում վետերաններն էին

07.11.2025 12:41
647

Հեռավոր 1973 թվականին Երևանի «Արարատը» մարզական սխրանք գործեց՝ նվաճելով ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթը և բարձրագույն խմբի առաջնությունում գրավելով առաջին տեղը, ինչի համար թիմի ֆուտբոլիստներն արժանացան ոսկե մեդալների։ Դա աննախադեպ նվաճում էր հայկական ֆուտբոլի պատմության մեջ և մեծ խանդավառություն ու հպարտություն առաջացրեց մայր հայրենիքում և սփյուռքում։  Այժմ էլ ամեն մի հանդիպում լեգենդար թիմի ֆուտբոլիստների հետ տոն է բազմահազար ֆուտբոլասերների համար։

Նոյեմբերի 6-ին այդպիսի հնարավորություն ընձեռվեց նաև կապանցի հանդիսականին։ Կապան  էին այցելել Երևանի «Արարատի» վետերանները, նրանց հետ էին «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարեկոն, Նորայր Մեսրոպյանը։ Սերգեյ Բոնդարենկոն տպավորված էր Կապանի մարզադաշտով, մանավանդ դրա խոտածածկով և ասաց, որ ինքը Երևանի «Հրազդան» մարզադաշտը հիշեց, որտեղ «Արարատը» տպավորիչ ելույթներ է ունեցել։

Ճիշտ է, առաջացած տարիքը հնարավորություն չընձեռեց նրանց խաղադաշտ դուրս գալ, ֆուտբոլային հանդիպմանը նրանք հետևում էին տրիբունայից, բայց միայն նրանց ներկայությունը մարզադաշտում ոգևորություն էր հանդիսականների համար։

Կանաչ խոտածածկի վրա ծավալված ֆուտբոլային պայքարն ավարտվեց «Արարատի» վետերանների հաղթանակով՝ 5 ։ 3 հաշվով։

Խաղադաշտ այցելած կապանցիները միակարծիք էին՝ նման հանդիպումներ հաճախակի պիտի կազմակերպել։

Ընկերական հանդիպմանը ներկա էր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդան Ջհանյանը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40