«Խաղաղության դարաշրջանի» մասին հեքիաթներ հյուսողների օրոք մեկ օրում բանակը տվել է 2 զոհ, 10 վիրավոր. Սենոր Հասրաթյան

11.12.2021 20:20
1109

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարտադրված խաղաղության խայտառակ ծանրությունը տասնամյակներ ուսած թշնամուն շուրջ մեկ տարի առաջ խայտառակաբար պարտված և <<խաղաղության դարաշրջան թևակոխելու>> մասին հեքիաթներ հյուսող իշխանության <<կառավարման>> պայմաններում երեկ (դեկտեմբերի 10-ին) Հայոց բանակը մեկ օրվա ընթացքում տվել է 2 զոհ և 10 վիրավոր, որից 1 զոհ, 8 վիրավորը՝ հակառակորդի նախահարձակ գործողության, իսկ 1 զոհ և 2 վիրավոր՝ նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցների արդյունքում... Այդ ամենը միայն երեկ, իսկ տարվա կտրվածքով տասնյակների են հասնում ոչ միայն զոհերն ու վիրավորները, այլև գերեվարվածները... Պատկերացնում եմ, թե մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին և ինչպիսի փութաջանությամբ բանակի լրատվության պետի հեռախոսը զանգերով <<կջարդեին>> երկրում գործող որոշ <<իրավապաշտպան կազմակերպություններ>>, մասնավորապես՝ արթուրսաքունցները (ովքեր պայքարում էին ժամկետային զինծառայողի <<իրավունքները պաշտպաներու>> և, հատկապես, վերջինիս անձնական հիգիենայի սպասարկումը պայմանագրային ծառայողի ուսերին դնելու համար), եթե այդ ամենը կատարվեր <<նախկին թալանչիների>> ղեկավարման տարիներին... Այդուհանդերձ, ես հաստատատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին <<նախկին թալանչիները>>, բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ  ս ր ա ն ք անզոր են ինչ-որ բան անելու...»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40