Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հայկական կողմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի. Ամիրբեկով

08.09.2025 17:02
448

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Սակայն կարևոր է նշել, որ այս փուլում մենք խոսում ենք միայն նախաստորագրման և ոչ թե վերջնական ստորագրման մասին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման համար հայկական կողմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք հակասում են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, արտահայտելով անընդունելի տարածքային պահանջներ։ Ուստի, տևական խաղաղություն հաստատելու համար ՀՀ հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն: Այնուամենայնիվ, համաձայնագրի նախաստորագրումը մեծ առաջընթաց է:

Սա երկկողմ ձևաչափով իրականացված կառուցողական երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի և, իհարկե, մի շարք միջազգային գործընկերների կառուցողական աջակցության արդյունք է: Մենք հատկապես գնահատում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։ Եթե այս գործընթացը շարունակվի լրջորեն եւ վճռականորեն, Հարավային Կովկասի պատմության մեջ կարող է բացվել նոր էջ՝ հիմնված համագործակցության, կայունության եւ ընդհանուր բարեկեցության վրա»,- ասել է Ամիրբեկովը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40