«Խաղաղության խաչմերուկը» ներկայացնելու համար նախատեսվում է թուրք լրագրողների այց Հայաստան

30.10.2024 14:35
613

Վարչապետի աշխատակազմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել։ Ազգային ժողովում 2025-ի բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։ Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծածվելու։ Առաջիկայում ունենալու ենք նաև իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է քննարկվելու։ Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, որտեղ կներկայացվի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- նշել է Հարությունյանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40