«Խաղացողը». Դոնալդ Թրամփը նրան «արքա» էր անվանում

07.08.2018 12:38
1311

Հերոս ռազմաօդաչու, մարտնչող բռնցքամարտիկ, հանճարեղ ֆինանսական գործարքներ կատարող միլիարդատեր, որ ճանապարհորդում էր առանց շքախմբի ու թիկնապահի, տանում ինքն իր ճամպրուկները, վարում մեքենան և իր սեփական հյուրանոցներում վճարում իր սննդի ու սենյակի համար: Միլիոններ էր տալիս բարեգործության համար և գտնում, որ բարեգործությունը բարեգործություն չէ, երբ ինչ-որ բան է ակնկալվում դրա դիմաց:  

Նրա գործընկեր Դոնալդ Թրամփը նրան «արքա» էր անվանում: Թերի կրթությամբ ու դատարկ գրպանով հայ ներգաղթյալների որդին՝ Քըրք Քըրքորյանը, որ իրականություն դարձրեց ամերիկյան երազանքը՝ անցնելով «թշվառ փողոցից դեպի գլխավոր փողոց» տանող ճանապարհը, դառնալով ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ ու ամենաառատաձեռն մարդկանցից մեկը, հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, և իր անձնական տարածքի պահպանումը ամեն ինչից վեր էր գնահատում:

«Խաղացողը» փաստագրական բեսթսելերը, որ լույս է տեսել այս տարի հունվարին, բիզնեսի հանճար Քըրքորյանի իննսունութամյա կյանքի պատմությունն է: Գրքում բերված բոլոր մեջբերումներն ու նկարագրությունները հիմնված են ականատեսների հուշերի կամ հրատարակված պատմությունների վրա:

Գրքի հեղինակը՝ հետաքննիչ լրագրող Ուիլյամ Ռեմփլն է, հայերեն թարգմանության հեղինակը և հրատարակիչը՝ «Էդիթ Պրինտն» է, թարգմանության հեղինակները՝ Ալինա և Աննա Միրզոյանները:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը նշեց, որ հրատարակչության համար մեծ պատիվ է Քըրք  Քըրքորյանի նման մեծանուն հայի մասին պատմող գիրքը հրատարակելը:

Գրքի շնորհանդեսը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, կազմակերպեց Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի պատվին` վերջերս տեղադրված արձանի հարակից տարածքում: «Քըրքորյանն այն պահին իր առատ ձեռքը մեկնեց Գյումրիին, երբ  Գյումրին  ավերված էր  և նրա տրամադրած 151 մլն դոլարը  դարձան  թաղամաս, բանուկ փողոցներ ու մշակույթի օջախներ»,- ասաց Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

Կազմակերպիչների խոսքով, սա ՔըրքԱրշավի մեկնարկն է: Գիրքը շնորհանդեսներով կներկայացվի նաև այլ մարզերում, նաև Երևանում:

 

a1plus.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40