Կհանձնարարեմ արագ քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր-եղբայրների գործերը, որոնց աշխատանքի անցնելուն խոչընդոտում է քաղաքացիությունը. ՀՀ վարչապետ

24.11.2023 15:25
760

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացին, պատասխանելով մտահոգությանը, որ քաղաքացիության բացակայությունը խոչընդոտ է դառնում հանրային ծառայություններում պաշտոնի անցնելու համար:

Այս մասին փոխանցում է 1lurer.am լրատվական կայքը:

«Մենք քննարկում ենք ունեցել, ես հանձնարարական եմ տվել, որ մեր քույրեր-եղբայրների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ: Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների համար, ովքեր արդեն իսկ դիմել են հանրային ծառայություններում պաշտոնների անցնելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա»:

Վարչապետը հույս հայտնեց, որ այդ տվյալները կկարողանան արագ հավաքագրել:

«Ես կհանձնարարեմ` այն քաղաքացիները, որ դիմել են hանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար, և խոչընդոտը քաղաքացիությունն է, որ նրանց գործերն ավելի արագ քննարկվեն ու լուծվեն: Նաև հանձնարարում եմ, որ հանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար դիմած մեր քույրերի ու եղբայրների գործերը, արդեն իսկ պայմանավորված արագությունից, արագ լուծում ստանան»,- ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40