Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները. Լավրով

20.03.2023 21:00
991

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ։

Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 «Մենք պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որը ժամանակին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ելնում է նրանից, որ Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) բնակիչների անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշեն Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) և Բաքվի ներկայացուցիչները։
Մենք այս հարցում խրախուսում ենք կողմերին, և Հայաստանն իհարկե նույնպես շահագրգռված է դրանում»,- ասել է նա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

Լավրովը նշել է, որ կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն կողմերի միջև այդ պայմանավորվածությունները։

Որպես օրինակ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը բերել է մինսկյան համաձայնագրերը, որոնցում ասվում էր, որ Ուկրաինայի արևելյան շրջանի բնակիչները պետք է իրենց մայրենի լեզվի, երեխաներին մայրենի լեզվով ուսուցանելու, այդ լեզվի կիրառմամբ ապրելու և աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն և իրենց հայրենակիցների հետ որոշ տնտեսական, առևտրային հարաբերություններ ուենանլու իրավունքներով օժտված լինեն։

«Կարծում եմ, որ մոտավորապես նույն իրավունքների փաթեթն անհրաժեշտ կլինի ղարաբաղցիներին»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով արժանավայել կյանքի կկոչվեն պայմանավորվածությունները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40