Ղարաբաղի հարցը լուծեք. Թրամփի խորհրդականն ասաց` ինչպես Հայաստանը խուսափի արտաքին ճնշումից

25.10.2018 15:24
1082

Թրամփի խորհրդականը վստահ է, որ Հայաստանի համար արտաքին ճնշման թուլացման լավագույն միջոցը ղարաբաղյան հարցի լուծումն է։

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ինքնուրույն կարգավորման հասնեն։ Այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։

«Խնդրի լուծումը շատ բարդ է։ Եթե այն պարզ լիներ, ապա հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ։ Ես այստեղ չեմ եկել, որ ամերիկյան քաղաքականության մեջ տեղի ունեցած որևէ փոփոխության մասին հայտնեմ կամ նոր լուծումներ առաջարկեմ։ Կողմերը պետք է միմյանց հետ աշխատեն։ Կողմերը պետք է ինքնուրույն լուծում գտնեն», — ասաց Բոլտոնը։

Բոլտոնի նախկին ղեկավարներից մեկը` Ջիմ Բեյքերը, մեկնաբանելով տևական միջազգային հակամարտություններից մեկն ասել էր. «Ոչ ոք այնպես խաղաղություն չի ուզում, ինչպես կողմերը»։ Խորհրդականը հիշեցրեց այդ պատմությունը և վստահություն հայտնեց, որ Հայաստանի համար արտաքին ճնշումը թուլացնելու լավագույն միջոցը ղարաբաղյան հարցի լուծումն է։

Պատասխանելով հարցին, թե ինչ փաստաթուղթ է լինելու բանակցային սեղանին ու ընդհանրապես ինչ կազմով են դրանք անցկացվելու, խորհրդականն ասաց, որ չի ուզում ժամանակից առաջ ընկնել։ Նրա խոսքով` Հայաստանում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ջանքերին, ինչը ուրախալի է։

Միաժամանակ կողմերը կարող են ցանկացած հարց քննարկել, ոչ մի սահմանափակում չպետք է լինի։

Նրա խոսքով` եթե վարչապետը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին — խմբ.) հաղթի ընտրություններում, ապա դա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված վճռական քայլերի դիմելու լավ հնարավորություն կլինի։

«Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ Ադրբեջանի կողմից նույնպես համապատասխան արձագանք լինի», — ամփոփեց նա։

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է հանձնի տարածքների գոնե մի մասը խաղաղ կարգավորման հասնելու համար։ 

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40