«Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է». Հաջիեւ

12.03.2023 23:53
1297

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանին մեղադրել է «ոչ կառուցողական դիրքորոշման մեջ», ինչի պատճառով իբր հնարավոր չի եղել խաղաղության պայմանագիր կնքել Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ մինչեւ 2022 թվականի ավարտը։

Այս առնչությամբ Հաջիեւը հայտարարել է, որ «Հայաստանը փորձել է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն նման մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար»։

«Ղարաբաղում ապրող հայ բնակչության անձնական իրավունքների եւ անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, եւ Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի երրորդ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ։

Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Պատահական չէ, որ Բրյուսելի, Մոսկվայի, Պրահայի, Սոչիի հանդիպումներում ընդունված փաստաթղթերում Ղարաբաղի մասին խոսք չկա։

Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Նրանց համար հատուկ արտոնություններ չկան։ Ինչպես ասացի, այս հարցը Հայաստանի եւ այլ երկրների հետ կապ չունի», - ասել է Հաջիեւը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40