Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին. Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ

09.10.2023 16:52
881

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ «Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին»: Ինչպես նշում է khabarban.com կայքը, նա այս մասին ասել է Երիտասարդ լրագրողների ակումբի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանը:

«Ներկայումս Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տարածք է: Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի (Իսրայել-Tert.am) կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ», - ասել է իրանցի պաշտոնյան:

«Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին, և այն, որ մարդիկ փախել են Հայաստանի տարածք, պայմանավորված է ադրբեջանական բանակի հարձակմամբ, և դա չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը... Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակման պատճառով նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը. Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից», - ասել է Հեյդարին:

Նա պարզաբանել է, որ  արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։

Հեյդարիի խոսքով՝ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Ղարաբաղը, ուստի ավելի լավ է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնագրերի և Իրանի նման երրորդ երկրի միջնորդությամբ:

https://www.tert.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40