Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարը անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը

07.01.2019 14:54
1099

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո:

Պաշտպանի հետ հեռախոսազրույցից հետո նա ևս մեկ անգամ հարցը քննարկել է իրավապահ մարմինների հետ և տեղեկացրել Արման Թաթոյանին, որ դեպքն ունի միայն կենցաղային քրեաիրավական բնույթ՝ նաև հղում անելով իրավապահ մարմինների ինչպես նոր, այնպես էլ դրանից առաջ արված հաղորդումներին:

Արման Թաթոյանի խնդրանքով՝ Ասկար Շակիրովը լիարժեք պատրաստակամություն է հայտնել իր իրավասության սահմաններում մանրամասն քննության ենթարկել ցանկացած բողոք կամ դիմում, որ կարող են ունենալ հայերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Ղազախստանի գործընկերոջ հետ համագործակցության բարձր որակը, նրա արագ արձագանքը և կշարունակի կապ պահպանել նրա հետ՝ կապված Ղազախստանի մեր հայրենակիցներին առնչվող իրավիճակի հետ:

Պաշտպանը կապի մեջ է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Ղազախստանում Հայաստանի դեսպանության հետ և կարևորում է նրանց ջանքերը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01